Համատեղության կարգով Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը (նստավայրը՝ Բուխարեստ) իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։
Հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նախագահ Մայա Սանդուն շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նրան մաղթելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ գործունեություն։
Զրույցի ընթացքում դեսպան Գալստյանը հայտնել է Հայաստանի և Մոլդովայի բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդման, քաղաքական երկխոսության և շփումների ակտիվացման ուղղությամբ ամեն ջանք ներդնելու իր հանձնառությունը։
Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության գերակա ուղղությունների, տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև Մոլդովայի ԵՄ անդամակցության գործընթացի և Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ։
orer.eu



