Վաղը Եվրամիությունում կքննարկվեն Հայաստանին առնչվող  հարցեր

  • 01.12.2025
  • 0
  • 4 Views

 Այսօր , դեկտեմբերի 1- ին, Նիդեռլանդներն  ու Ուկրաինան համատեղ զենքի արտադրության մասին համաձայնագիր են ստորագրել Բրյուսելում կայացած Արտաքին գործերի եւ պաշտպանության խորհրդի նիստի շրջանակներում: Ստորագրողներն են Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալը և Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը:

Վաղը , դեկտեմբերի 2-ին, Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև կկայանա  գործընկերության խորհուրդի 6-րդ հանդիպումը :  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ  արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, նաև  ԵՄ  ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը քննարկելու են ԵՄ-ՀՀ հարաբերությունների հիմնական ասպեկտները՝ կենտրոնանալով ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և վերանայված «Ճանապարհային քարտեզի» իրականացման վրա:

 Օրակարգում նախատեսվում է ՝ բարեփոխումների, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ երկկողմ քաղաքական երկխոսության  հարցերի քննարկում, ինչպես նաև  միգրացիայի,  և վիզաների ազատականացման վերաբերյալ կարծիքների փոխանակում:
ԵՄ օրակարգում  նախատեսվում են  քննարկումներ  տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցության, ներառյալ Հայաստանի էներգետիկ ոլորտի բարեփոխումների, վերականգնվող էներգիայի, տնտեսական զարգացման և ներառական կապի ներդրումներին առնչվող հարցեր:
Կքննարկվեն նաեւ տարածաշրջանային և միջազգային զարգացման, հատկապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող խնդիրներ:

Արաքս Սաֆարյան

Բրյուսել

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում