Լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանին նվիրված «Արարատ 73» սպորտային դրաման հունվարի 23-ից կցուցադրվի կինոթատրոններում

  • 20.11.2025
  • 0
  • 157 Views

Մոսկվա, 19.11.2025 — «Արարատ 73» (ռուսալեզու տարբերակում «Золотой дубль») սպորտային դրաման, AP Cinema ընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագիծը՝ Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության աջակցությամբ, կսկսի ցուցադրությունը հունվարի 29-ից: Դիստրիբյուտոր՝ «Ատմոսֆերա կինո»։

«Արարատ 73»-ը նվիրված է Նիկիտա Սիմոնյանի փայլուն մարզչական կարիերայի մեկ կարևոր փուլին։ Հենց նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» հասավ խորհրդային ֆուտբոլի պատմության ամենաուղենշող նվաճմանը՝ ձևավորեց «ոսկե դուբլ», նույն տարում դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր։

Նիկիտա Սիմոնյան, խորհրդային ֆուտբոլի լեգենդ, ֆուտբոլիստ, մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն.
«Իմ համար անակնկալ էր, երբ առաջարկ ստացա այս ֆիլմի գաղափարի շուրջ։ Վաղուց է անցել՝ 50 տարի, դա մեծ ժամանակահատված է։ Միակ բանը, որ կցանկանայի՝ դա ճշմարտացիությունն է, որպեսզի մարդիկ այս պատմությունը ճանաչեն իրական տեսքով։ Նախագծի վրա աշխատում են փորձառու մարդիկ, և ես վստահում եմ նրանց։ Հուսով եմ, այս պատմությունը կդառնա ոգեշնչման աղբյուր երիտասարդ տղաների՝ ապագա մարզիկների համար»։

Եգոր Բերոև, Նիկիտա Սիմոնյանի դերակատար.
«Սիմոնյանի կենսագրությունն ուսումնասիրելու, նրա հարցազրույցները դիտելու և անձամբ ծանոթանալուց հետո հասկացա՝ անհնար է չդառնալ նրա կերպարի պաշտպան։ Կինոյում ես միշտ փորձում եմ հերոսներին ներկայացնել առանց չափազանցումների՝ կենդանի, մարդկային։ Նիկիտա Պավլովիչի մեջ ես տեսա ոչ միայն լեգենդար ֆուտբոլիստի, այլ նաև հմայիչ անհատի՝ մեծ սրտով և նուրբ հումորով։ Նա մարդ է դիրքով, որը երբեք չէր վախենում իր կարծիքը արտահայտելուց՝ անկախ պաշտոններից ու կարգավիճակից։ Նրա համար գլխավորն իր գործն էր, և այդ պատճառով անձնական հարցերը երկրորդ պլան էին մղվում։ Այդ ամենի շուրջ էլ ձևավորվեց ուժեղ սպորտային հերոսի կերպարը»։

Վալերի Սաարյան, գլխավոր պրոդյուսեր.
«Արարատ 73» ֆիլմը ինձ համար պատմություն է հիմնարար սկզբունքների մասին, որոնք ակտուալ են ցանկացած ժամանակաշրջանում։ Այդ մասին, թե ինչպես էր ժամանակը, երբ խոսքը արժեք ուներ, քանի որ այն միշտ հաստատվում էր արարքներով, իսկ պատասխանատվությունն ու պատիվը ոչ թե վերացական հասկացություններ էին, այլ վարքագծի նորմ։
Բայց ամենակարևորը՝ սա պատմություն է Մարդու մասին։ Մեծագույն մարզիկի ու անհատի՝ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մասին։ Ինձ համար մեծ պատիվ է պատմել նրա ճանապարհը՝ հատկապես նրա հարյուրամյակի տարում»։

Մհեր Մկրտչյան, ռեժիսոր.
«Արարատ 73» ֆիլմ է հաղթանակի մասին։ Այն մասին, թե ինչի միջով պետք է անցնել հաղթելու համար։ Եվ այն մասին, թե ինչի հետ չի կարելի համակերպվել, որպեսզի մնաս մարդ։ Նիկիտա Պավլովիչը լեգենդ է։ Նա միաժամանակ նման է գրքի, որը կարելի է միայն կարդալ, և մարդու, ում հետ կարելի է ազատ զրուցել կյանքից»։

Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Եգոր Բերոևը, իսկ նրա գործընկերները նկարահանումներում են՝ Սոֆյա Դոնյանցը, Սերգեյ Գազարովը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Անաիտ Կիրակոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Անատոլի Կոտենևը։ Ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան։

Հետաքրքիր փաստեր

● Ֆիլմում նկարահանվել է շուրջ 170 տեղանք, որոնք հնարավորություն են տվել առավել ճշգրիտ փոխանցել դարաշրջանի մթնոլորտը։
● Ներգրավված է եղել 207 դերասան և ավելի քան 500 զանգվածային տեսարանների մասնակից։
● Նիկիտա Սիմոնյանը որպես խաղացող դարձել է ԽՍՀՄ չորսակի չեմպիոն՝ «Սպարտակի» կազմում (1952, 1953, 1956, 1958), ինչպես նաև կրկնակի գավաթակիր (1950, 1958)։ Երեք անգամ դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն՝ 1949 (26 գոլ), 1950 (34 գոլ), 1953 (14 գոլ)։
● Որպես մարզիչ՝ Սիմոնյանը երկու անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն «Սպարտակի» հետ (1962, 1969) և երեք անգամ՝ գավաթակիր (1963, 1965, 1971), ինչպես նաև 1973-ին «Արարատի» հետ նվաճել է առաջնությունն ու գավաթը։
● Չնայած 99 տարեկանին, Նիկիտա Պավլովիչը շարունակում է աշխատել ռուսական ֆուտբոլի զարգացման համար՝ զբաղեցնելով ՌՖՍ-ի առաջին փոխնախագահի և հավաքականների կոմիտեի նախագահի պաշտոնները։
● «Արարատ 73» ֆիլմի նկարահանումների պատճառով «Սպարտակ» ՖԿ թանգարանի ԽՍՀՄ գավաթը առաջին անգամ պատմության մեջ ժամանակավոր բացակայել է ցուցադրությունից։

«Արարատ 73»

Արտադրություն՝ AP Cinema, START
ՌԴ Մշակույթի նախարարության աջակցությամբ
Դիստրիբյուտոր՝ «Ատմոսֆերա կինո»
Ժանր՝ սպորտային դրամա
Ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան
Սցենար՝ Էդուարդ Այանյան, Վալերի Սաարյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Վալերի Սաարյան
Օպերատորներ՝ Ֆյոդոր Լյաս, Արթուր Կարայան
Պատվավոր նկարիչ՝ Աննա Աբոլից
Կոստյումների նկարիչ՝ Գոհար Եղիազարյան
Դերերում՝ Եգոր Բերոև, Սոֆյա Դոնյանց, Սերգեյ Գազարով, Քսենիա Ալֆերովա, Սերգեյ Շակուրով, Անաիտ Կիրակոսյան, Բաբկեն Չոբանյան, Անդրանիկ Խաչատրյան, Անատոլի Կոտենև, Կոնստանտին Յուշկևիչ, Եվգենի Բակալով և ուրիշներ։

Սինոփսիս

Լեգենդար սպարտակեցի Նիկիտա Սիմոնյանը դառնում է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչը և իր առջև դնում՝ գրեթե անհնարին նպատակը՝ կատարել «ոսկե դուբլ»՝ նվաճել ինչպես առաջնության ոսկե մեդալը, այնպես էլ ԽՍՀՄ գավաթը։ Սակայն թիմը չի ընդունում նոր մարզչին, իսկ գլխավոր մրցակիցը պատրաստ է ամեն ինչի հանուն հաղթանակի։

START-ի մասին

START-ը ռուսական առցանց կինոթատրոն է՝ բաժանորդային մոդելով գործող։ Այն հանդիսանում է սեփական (օրիգինալ) կոնտենտի առաջատար արտադրողը՝ ստեղծելով և ցուցադրելով ավելի քան 150 ֆիլմ ու սերիալ։

START-ի հայտնի նախագծերից են՝ «Пацаны. Кровь на асфальте», «Содержанки», «Жить жизнь», «Два холма», «Вампиры средней полосы», «Медиатор»։ START-ի սերիալները առաջին ռուսական նախագծերն են, որոնք ներկայացվել են միջազգային հարթակներում՝ Netflix, Amazon Prime, Apple TV։

START-ը մտնում է Ռուսաստանի ամենաբարձր եկամուտ ունեցող հարթակների հնգյակում (TelecomDaily), ինչպես նաև Forbes–ի և ՌԲԿ–ի առաջատար վարկանիշներում։

Լուսանկարների հեղինակային իրավունքը — START առցանց կինոթատրոն և AP Cinema)

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում