
Նոյեմբերի 1-ին Ֆինլանդիայի Կոտկա քաղաքում անցակցված Շուկոքայ կարատեի առաջնությունում ֆիննահայ Անի Դանիելյանը կրկին դարձել է Ֆինլանդիայի չեմպիոն թեթև քաշային կարգում։ Նա արժանացել է նաև մրցումների լավագույն աղջիկ մենամարտող կոչմանը։
Հիշեցնենք, որ այս տարի 15-ամյա Անին արդեն դարձել էր աշխարհի չեմպիոն՝ 16–17 տարեկան աղջիկների կումիտե (անձնական) մրցաձևում և արծաթե մեդալակիր թիմային կատա մրցաձևում:
Դեռեւես 2025 թվականին նա նվաճել էր ոսկե մեդալ Շուկոքայ կարատեի Ֆինլանդիայի պատանեկան առաջնությունում՝ թե՛ կատա, թե՛ կումիտե թիմային մրցաձևերում։
ՕՐԵՐ-ը շնորհավորում է եւ մաղթում նոր հաղթանակներ։։
orer.eu





