Կյանքից հեռացել է ռումինահայ ջութակահար Վարուժան Կոզիկյանը

  • 19.10.2025
  • 0
  • 216 Views

Ինչպես «ՕՐԵՐ»-ը տեղեկացավ «Արարատ- Նոր կյանք» պարբերականից, Բուխարեստում կյանքից հեռացել է հայտնի ռումինահայ ջութակահար Վարուժան Կոզիկյանը։

Վարուժան Կոզիկյանը ծնվել է 1936 թվականին ռումինական Կոնստանցայում։ 1957 թվականին ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիան (դասատու՝ Կ. Ավագյան)։ Առաջին անգամ հանդես է եկել 1954 թվականին Բուխարետում։ 1958 թվականից ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում (նաև ԽՍՀՄ-ում)։ 1959 թվականին՝ Բուխարեստի ֆիլհարմոնիայի ջութակահար էր, 1960 թվականից՝ կոնցերտմայստեր։ Դասավանդում էր Բուխարեստի կոնսերվատորիայում։ Ազգային և միջազգային մրցույթների, փառատոնների դափնեկիր է, մրցանակակիր։ Համերգացանկն ընդգրկում էր Վիվալդիի, Բեթհովենի, Բախի, Մոցարտի, Շումանի, Չայկովսկու, Ստրավինսկու, Ռավելի, Խաչատրյանի, Կոմիտասի և ուրիշների երկեր։ 1968 թվականին մենահամերգով հանդես է եկել Երևանում։

2023 թվականին նա արժանացել էր Ռումինահայոց միության մրցանակին։ Հրապարկում ենք պարգեւատրման ձեռնարկից լուսանկարներ։

Ցավակցում ենք հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին։ Աստված հոգին լուսավորի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում