Փաշինյանը Շարմ Էլ Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին

  • 14.10.2025
  • 0
  • 125 Views

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Շարմ Էլ Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։

Գագաթնաժողովի մասնակիցներին դիմավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, այնուհետև երկրների ղեկավարներին ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողություն։

Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիր, որը ստորագրել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին։

Ստորագրման արարողությունից հետո ԱՄՆ և Եգիպտոսի նախագահները հանդես են եկել հայտարարություններով։

Թրամփը Եգիպտոսում հայտարարել է, որ 1 ժամում լուծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 32 տարի չլուծված հակամարտությունը

Այդ խոսքերն ասելիս նա թեքվել է Իլհամ Ալիևի կողմը և դժվարությամբ գտել Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոքր պատերազմը մենք ավարտեցինք

Այս մասին Եգիպտոսում հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շարմ Էլ Շեյխում մասնակցում է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

Միջոցառման շրջանակում վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում