Հոկտեմբերի 4-ին Պրահայի Ֆրանսիական ինստիտուտի Kino 35 կինոդահլիճում ցուցադրվեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը՝ գլխավոր դերակատարի ներկայությամբ։
Ցուցադրության կազմակերպիչ հայ-չեխական ČARM միության նախագահ Բելլա Կնյազչյանը ողջունելով ներկաներին՝ բեմ հրավիրեց ֆիլմի գլխավոր ռեժիսոր, սցենարի հեղինակ եւ գլխավոր դերակատար Մայքլ Գյուրջյանին, որը ներկայացրեց ֆիլմը։ Ֆիլմի ցուցադրությանը հետեւեց հյուրասիրություն, որի ընթացքում Մայքլ Գյուրջյանը սիրով պատասխանեց ներկաների հարցերին։

«Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության ֆիլմի պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։
Ինչպես հայտնի է, ֆիլմը անցած երեք տարիներին մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոնների, արժանացել 25-ից ավելի պատվավոր մրցանակների։
Իսկ թե ինչպե՞ս է նկարահանվել «Ամերիկացին», ի՞նչ նոր ֆիլմ է ծրագրում նկարահանել ռեժիսորը եւ այլ հետաքրքիր հարցերի պատասխաններին կարող եք ծանոթանալ, եթե ընթերցեք ՕՐԵՐ ամսագրի հաջորդ համարում Մայքլ Գյուրջյանի հետ հարցազրույցը։
orer.eu





