Դեսպան Հայկակ Արշամյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահին

  • 24.09.2025
  • 0
  • 224 Views

Սեպտեմբերի 23-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հայկակ Արշամյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ դոկտոր Թամաշ Շույոկին: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Հունգարիայի նախագահը շնորհավորել է դեսպան Հայկակ Արշամյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերին և ներկայումս երկու հասարակությունների միջև փոխադարձ շփումների շարունակական ակտիվացման կարևորությանը։ Քննարկվեցին հայ-հունգարական հարաբերությունների ընթացիկ զարգացումները տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում