Ս. Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունն ընծայաբերվել է  Մատենադարանին

  • 20.09.2025
  • 0
  • 234 Views

Մատյանի տունդարձն անկախ Հայաստանի Հանրապետություն.

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ Անկախության օրվան ընդառաջ տեղի է ունեցել Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու արարողությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործադիր մարմինների, գիտական հանրության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:

Այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ Կառավարության նիստում ընդունվել է որոշում՝ շուրջ 93 մլն դրամ Մատենադարանին հատկացնելու վերաբերյալ, որով ձեռք է բերվել միջնադարի նշանավոր մատենագիր Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը (13-14-րդ դդ.): Մատենադարանի տնօրենության՝ ամիսներ տևած բանակցության արդյունքում հնարավոր է դարձել ձեռագիրը հանել աճուրդից և նվազեցնել նախնական գինը: Ձեռագրի մուտքը Մատենադարան կդառնա բացառիկ իրադարձություն բոլոր առումներով:

Մեծադիր մատյանի մեկ թերթը պահվում էր Մատենադարանում և այսօրվա արարողությամբ այն զետեղվեց մատյանում:

Հաջորդիվ տեղի է ունեցել ՀՀ անկախության տոնին նվիրված համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում