Խմբային ցուցահանդես Քեմնիցում 13.09- 13.12.2025
Տեսանելիորեն Հյուսված– Հայկական արվեստը մշակույթների
երկխոսության մեջ։
Գերմանիայում ստեղծագործող յոթ հայ արվեստագետների ցուցահանդես։
Ցուցահանդեսը` Զորիկ Դավիդյանի արվեստանոցում։
Մասնակցող արվեստագետներ՝ Կարինե Աբել, Զորիկ Դավիդյան, Արչի Գալենց, Սամ Գրիգորյան, Արարատ Հայդեյան, Հասմիկ Հովսեփյան-Հայդեյան, Նարինե Զոլյան
Բացման արարողություն՝ Շաբաթ, 13 սեպտեմբերի 2025 թ., ժամը 19:00
ին, Հասցե՝ Reichstraße 21, 09112 Chemnitz
Ցուցահանդեսի տևողություն՝ մինչև 2025 թ. դեկտեմբերի 13-ը
Բաց լինելու ժամերը՝ Շաբաթ, սեպտեմբերի 13, 19:00-22:00, Կիրակի,
սեպտեմբերի 14, 10:00-13:00 և ըստ պայմանավորվածության Զորիկ
Դավիդյանի հետ (Հեռ․ +49 172 9301 556, Էլ․ փոստ՝ zorik@gmx.net
Հայաստանը հնագույն մշակութային երկիր է Կովկասում, որը միշտ
ստիպված է եղել պայքարել իր գոյության համար։ Ավելի քան հազար տարի
այն բաժանված է եղել Պարսկաստանի, Օսմանյան կայսրության և 19-րդ
դարի սկզբից՝ նաև ընդարձակվող Ռուսաստանի միջև։ Սակայն հայերի
ինքնությունը պահպանվել է իրենց սեփական քրիստոնեական եկեղեցու,
հնագույն հնդեվրոպական լեզվի և մշակույթի շնորհիվ։ Այսօր Հայաստանը
անկախ պետություն է, որը կրկին տառապում է պատերազմից,
սպառնալիքներից և գոյաբանական վախերից։ Հնարավոր է, որ սփյուռքում
ապրելը և ընդհանուր առմամբ մշակույթը դառնան սեփական ժողովրդի
գոյության հիմնական հենասյուներից։
Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է 1989 թվականից Քեմնիցում
բնակվող և որպես նկարիչ ու տպագրական գրաֆիկ աշխատող Զորիկ
Դավթյանի արվեստանոցում, Գերմանիայում բնակվող հայկական
ծագումով գործող մի խումբ արվեստագետների նախաձեռնությունն է։
Նրանք արձագանքել են համատեղ ցուցադրման հրավերին։
Ցուցադրվելու են թե՛ կտավի և թղթի վրա արված գեղանկարներ, թե՛
լուսանկարներ, օբյեկտային արվեստ, տպագրական գրաֆիկա և
արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներ։ Ցուցահանդեսի
արվեստագետները աշխատում են տարբեր մեդիաներով և ունեն տարբեր
թեմատիկ ուղղվածություններ, սակայն ցանկանում են արվեստասեր
հանդիսատեսի հետ մտնել անմիջական երկխոսության մեջ։
Այս տարվա Եվրոպայի մշակութային մայրաքաղաքում ցուցահանդես
կազմակերպելը Գերմանիայում բնակվող հայերի համար պատկանելության
նշան է բացության և ներառականության արվեստային գործընթացներում,
ինչպես նաև իրենց կապի՝ ազգային ավանդույթի հետ, որը միշտ
առանձնացել է համաշխարհային զարգացումների հանդեպ
հանդուրժողականությամբ և հետաքրքրասիրությամբ։
Կարինե Աբել– 1992 թվականից բնակվում է Բեռլինում, զբաղվում է
թվային լուսանկարչությամբ։
Զորիկ Դավիդյան–բնակվում է Քեմնիցում, դասավանդում է արվեստ և
հիմնականում արտահայտվում է գեղանկարչության և տպագրական
գրաֆիկայի միջոցով։
Արչի Գալենց– 1992 թվականից բնակվում է Բեռլինում, հետաքրքրվում է
կերպարվեստի տարբեր ձևերով՝ փորագրությունից մինչև արհեստական
բանականությամբ գեներացված պատկերներ։
Սամ Գրիգորյան–1992 թվականից բնակվում է Բեռլինում, հայտնի է իր
կոլաժներով, դեկոլաժներով և տարբեր նյութերից պատրաստված
օբյեկտներով։
Արարատ Հայդեյան–1995թվականից Գերմանիայում, աշխատում է իր
արվեստանոցում Saathain (Բրանդենբուրգ)՝ կենտրոնանալով ռելիեֆային
նկարների և հանրային տարածքում իրականացվող արվեստային
նախագծերի վրա։
Հասմիկ Հովսեփյան-Հայդեյան– 1995 թվականից բնակվում է
Գերմանիայում, ունի արվեստանոց Kleinkmehlen
(Բրանդենբուրգ)։Ջրաներկ գեղանկարչությունը մնում է իր
հետաքրքրությունների կենտրոնում։
Նարինե Զոլյան– 2012 թվականից բնակվում է Քվեդլինբուրգում և
տարբեր մեդիաներում ունեցած երկարամյա փորձի հիման վրա ավելի
կենտրոնանում է գեղանկարչության և գծանկարի վրա։
Բոլոր արվեստագետները ներկա կլինեն «Տեսանելիորեն Հյուսված
Հայկական արվեստը մշակույթների երկխոսության մեջ» ցուցահանդեսի
բացման արարողությանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք՝
Զորիկ Դավիդյան-Հեռ․ +49 172 9301 556, Էլ․ փոստ՝ zorik@gmx.net
Արչի Գալենց– Հեռ․ +49 179 5475 312, Էլ․ փոստ՝ archigalentz@gmail.com
orer.eu







