Ֆիննահայ համայնքին նվիրված «ՕՐԵՐ» ամսագրի բացառիկ համարը

  • 14.08.2025
  • 0
  • 1961 Views

Լույս է տեսել ֆիննահայ համայնքին նվիրված ՕՐԵՐ եվրոպական ամսագրի բացառիկ համարը։ Համարում է տեղ է գտել Հակոբ Ասատրյանի «Հայերը Ֆինլանդիայում. անցյալը, ներկան եւ ապագան» ծավալուն հոդվածը, որում ներկայացվում են հայերի եւ ֆինների պատմական առնչությունները, մշակութային կապերն ու դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաեւ հայ համայնքի սկզբնավորման պատմությունը եւ կազմակերպությունների գործունեությունը։ 40 անհատների հետ զրույցների միջոցով ուրվագծվում է ֆիննահայ համայնքի պատկերը՝ մշակութային, կրթական ու մարզական կյանքը։ Առանձին հարցազրույցներով ներկայացվում են մշակույթի հայտնի գործիչները՝ կոմպոզիտոր Վլադիմիր Ակոպովը, նկարիչ եւ քանդակագործ Սպարտակ Խաչանովը, դաշնակահար Նազիգ Ազեզյանը եւ ֆլեյտահար, երգչուհի Նայիրի Ազեզյանը։

Համարում տեղ են գտել նաեւ հարցազրույցներ արվեստաբան, նկարիչ Լեւոն Լաճիկյանի,ԱՄՆ Պետրոսյան պարի թատրոնի հիմնադիր Նարինե Պետրոսյանի, ջութակահար Հայկ Կազազյանի, լրագրող Նունե Ալեքսանյանի, կինոռեժիսոր Ալեքսիս Փազումյանի, կինոռեժիսոր Անդրան Աբրահամյանի, թավջութակահար Սեւակ Ավանեսյանի հետ։ Հոդվածներ են տպագրվել նաեւ այլ մշակութային թեմաներով, այդ թվում՝ չեխ օպերային երգչուհի Թերեզա Մատլովայի եւ կինոռեժիսոր Մարտին Մահդալի մասին։

ՕՐԵՐ-ի հաջորդ համարը նվիրված է Իտալիայի հայությանը, իտալահայ կազմակերպություններին ու հայտնի անհատներին։

orer.eu

Ամսագիրը կարող եք բաժանորդագրվել եւ ստանալ տարեկան չորս անգամ։

Չնայած Եվրոպայում փոստային ծախսերի աննախադեպ թանկացմանը, մենք բաժանորդագրության գնի թանկացում չենք կատարել։

Բաժանորդագրությունը Եվրոպայում 50 եվրո է,

Չեխիայում՝  500  կրոն։ 

Մենք սիրով կընդունենք նաեւ ձեր նվիրատվությունները։

ICKVE-ORER MAGAZINE

EURO-ով բաժանորդագրություն

Account number 1002511474 / 2700
IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP
Uni Credit Bank Czech Republic a.s.

Չեխիայում բաժանորդագրությունը

Account number: 68041001 / 2700
IBAN CZ 23 2700 0000 0000 6804 1001
SWIFT CODE – BACXCZPP

Հարցերի դեպքում դիմել ամսագրի  գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին՝  hakob@orer.cz

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում