Հարգելի հայրենակիցներ, օգոստոսի 17-ին ժամը 13-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի՝ Խաղողօրհնեքի Սուրբ Պատարագ։ Պատարագիչն է Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Պատարագին մասնակցելու է նաեւ կանանց երգչախումբը՝ Հայկ Սրկ. Ութիջյանի ղեկավարությամբ։
Պատարագի վերջում կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն։
orer.eu



