Հայ Առաքելական եկեղեցին մեր Տիրոջ Այլակերպության, Պայծառակերպության կամ ինչպես ընդունված է ասել Վարդավառի տոնը տոնախմբում է Սուրբ Հարութեան տոնից 14 շաբաթ կամ 98 օր հետո։
Պայծառակերպության տոնը նշվեց նաեւ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում։ Պատարագիչն էր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Դպրաց դասին իր մասնակցությունը բերեց եւ հրաշալի երգեցողությամբ զմայլեց Թորգոմ արքեպիսկոպոս Տոնոյանը՝ ՄԵեծի Տանն Կիլիկիոչ ԱՄՆ Արեւմտյան թեմի միաբան։
Ողջ պատարագի ընթացքում հիանալի երգեց եւ նվագակցեց Հայկ սրկ. Ութիջյանը։ Պայծառակերպությանի տոնի խորհուրդը լիովին փոխանցվեց ներկաներին։
Լուսանկարային շարք։






orer.eu



