«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։ ՊԱՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԵՐԵՎԵԼԻՆԵՐԸ

  • 21.07.2025
  • 0
  • 580 Views

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի փակումը հերթականը չէր կինոռեժիսոր, փառատոնի հիմնադիրներից, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ համար։

Հերթականը չէր, որովհետև անակնկալը, որ մատուցվեց փառատոնի ներկայիս կազմի՝ տնօրեն և գեղարվեստական ղեկավար ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, փառատոնի թիմի կողմից, և այդ անակնկալի մատուցումը ինքնին՝ համաշխարհային կինոյի երևելիների՝ Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի Վարպետ ԱԲԴԵՌԱՀՄԱՆ ՍԻՍԱԿՈՅԻ՝ համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկի և համաշխարհային կինոյի ամենաազդեցիկ անհատականություններից մեկի՝ Ռոտերդամի, Վենետիկի, Լոկարնոյի, Հռոմի, Պեկինի, Պինյաոյի և այլ փառատոների տարբեր տարիների գեղարվեստական ղեկավար ՄԱՐԿՈ ՄՅՈՒԼԵՐԻ ձեռամբ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ»-ի հանձնումը 22-րդ «Ոսկե ծիրան»-ը ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ կինոռեժիսորի համար դարձնելու էր առավել հիշելի։

Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Ոսկե ծիրան»-ում տարբեր տարիների «ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ»-ի են արժանացել այնպիսի անուններ, ինչպիսիք են Շարլ Ազնավուրը, Յոս Ստելլինգը, Իշտվան Սաբոն, Քշիշթոֆ Զանուսին Աբաս Քիարոսթամին, Տոնինո Գուեռան, Մարկո Բելլոկկիո, Գոդֆրի Ռեջջոն, Պաոլո և Վիտտորիո Տավիանիները, Միքելանջելո Անտոնիոնին, Վիմ Վենդերսը, Անրի Վեռնոյը, Կլաուդիա Կարդինալեն, Ֆանի Արդանը, Ռոման Բալայանը, Կիմ Կի-Դուկը, Օթար Իոսելիանին, Օրնելլա Մուտին, Նաստասյա Կինսկին, Ժակլին Բիսեթը, Դարեն Արոնոֆսկին, Դարդեն եղբայրները, Քեյվին Սփեյսին, Ջաֆար Փանահին, Արտավազդ Փելեշյանը, Ատոմ Էգոյանը, Ներսես Հովհաննիսյանը և այլոք։

Եվ ահա՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրների ստեղծած «ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ»-ը վերադառնում է դարձ ի շրջանս յուր և վերադառնում է երևանյան բեմից, կինոյի տան բեմից համաշխարհային կինոյի երևելի անունների կողմից ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կինոյի, նրա արվեստի, նրա կինոմտածողության, նրա թողած ժառանգության մասին գնահատանքի, երախտիքի և շնորհակալության բարձրաձայնումով։

Այո, չափազանց հուզիչ և զգացմունքային էր «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսությունը, որն ավարտվեց ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «Վերջին կայարան» ֆիլմի ցուցադրումով։

Եվս մեկ «Ոսկե ծիրան» մնաց պատմության մեջ։

Եվս մեկ կինոտոն, որը Հայաստանն ու Երևանը դարձնում է էպիկենտրոն, կմնա կինոաշխարհի հիշողության մեջ։

Հայաստանի կինոգործիչների միություն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում