Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը հարկատուների հաշվին զբաղվում է դեղին մամուլին բնորոշ էժանագին սադրանքներով. ՀԵՊՀ խորհրդի հայտարարությունը

  • 10.07.2025
  • 0
  • 269 Views

Հանրային հեռուստատեսությունը հարկատուների հաշվին զբաղվում է դեղին մամուլին բնորոշ էժանագին սադրանքներով. Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհրդի հայտարարությունը

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդը խորին վրդովմունքով արձանագրում է, որ Հայաստանի Հանրային հեռուստաալիքը կրկին օգտագործվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը նսեմացնելու և հանրության մեջ դիվանագրոհ տրամադրություններ սերմանելու համար։ 2025 թ. հուլիսի 9-ին եթերում հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներկայացրեց հերթական «հոգևորականի» կերպար, որը ո՛չ կարգադրված է Հայոց Եկեղեցու կողմից, ո՛չ էլ որևէ կապ ունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կամ թեմական կառույցների հետ։

Այդ անձը՝ ջինսերով, սպորտային կիսաբացված օձիքով, սպորտային կոշիկներով, ժարգոնային բառապաշարով ներկայացվեց ու հանդես եկավ եկավ իբրև «սարկավագ», զրպարտեց եկեղեցական դասը, աղավաղեց հոգևոր իրականությունը, որդեգրելով բացահայտ հակաեկեղեցական դիրքորոշում և դրսևորելով հոգևոր ոլորտի կատարյալ անգրագիտություն, եթե չասենք քրիստոնեական հավատքի ճշմարտության բացարձակ անտեղյակություն և կատարյալ մերկություն։ Հաղորդավարի լռությունն ու անգործությունն այսպիսի պարագայում համարժեք են նպաստակատար մասնակցության, ինչը հակասում է հանրային հեռարձակողի պետական-հասարակական առաքելությանը։

Screenshot

Մեր պահանջները.

  1. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից՝
    անհապաղ հրավիրել բաց նիստ, գնահատել թողարկման բովանդակային ու մասնագիտական խախտումները և պարզաբանել, թե որքանով են դրանք համահունչ Հանրային հեռուստատեսության խմբագրական չափորոշիչներին ու հանրային պայմանագրին։
  2. Հեռուստաընկերության ղեկավարությունից՝
    ներկայացնել, թե արդյոք վերոնշյալ «հոգևորականի» կարգավիճակը ստուգվել է, իսկ եթե ոչ — հրապարակայնորեն ընդունել սխալը և ներողություն խնդրել Հայոց Եկեղեցուց ու հավատացյալներից։
  3. Պետրոս Ղազարյանից
    եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը, հավասարակշռված խոսք տրամադրել Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչներին և տվյալ հաղորդման հարթակը ծառայեցնել ոչ թե հակաեկեղեցական քարոզչության, այլ հիմնավորված հանրային քննարկման նպատակին։

Հաշվի առնելով, որ Հանրային հեռուստատեսությունը ֆինանսավորվում է քաղաքացիների հարկերով և արտացոլում է հանրային շահը, կոչ ենք անում պահպանել լրագրողական անկողմնակալությունը, զերծ մնալ սենսացիոնիստական մոտեցումներից, հարգել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա հոգևոր-մշակութային դերը և ազգապահպանման ու ազգակերտման բացառիկ նշանակությունն ու ներդրումը։

* * *

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդը ներառում է Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ զավակներին աշխարհի բոլոր ծագերից, խորհրդի անդամների ցանցը տարածվում է թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքի կարևոր կենտրոններում՝ Փարիզում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում։

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում