Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 2–4-ը Պրահայում անցկացված PIANOFEST փառատոնին մասնակցեց նաեւ շոտլանդաբնակ դաշնակահարուհի Մարիաննա Աբրահամյանը, որը Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի ստեղնաշարային ամբիոնի դաշնամուրի դասախոս է։ Պրահայում նա հանդես եկավ դասախոսությամբ, համերգային ելույթով և վարպետաց դասերով։ Դասախոսների և ուսանողների համերգը տեղի ունեցավ Atrium Žižkov մշակութային կենտրոնի դահլիճում, որտեղ Մարիաննան հիանալի կատարեց Սոֆիա Գուբաիդուլինայի «Չակոն» ստեղծագործությունը։ Այս գործի կատարումը փառատոնի կազմակերպիչների առաջարկն էր։ PIANOFEST-ին մասնակցելու հրավերը հայ դաշնակահարուհին ստացել էր փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Ֆլորիդայի Պետական Համալսարանի պրոֆեսոր, անվանի դաշնակահար Դեյվիդ Կալհուսից։
Փառատոնի ավարտին դիմեցիք Մարիաննային, խնդրելով մեկնաբանել իր մասնակցությունը.
«Դասախոսությանս ընթացքում անդրադարձա ժամանակակից դաշնամուրային կատարողականության առանցքային հարցերին՝ հատկապես կարևորելով մատերի դասավորության (fingering) դերը՝ որպես տեխնիկայի, արտահայտչականության և երաժշտական մտքի հաղորդման հիմնական միջոց։ Ցանկացողները, իմ դոկտորական աշխատանքին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://research-repository.st-andrews.ac.uk/handle/10023/29865 ։
Անչափ տպավորված եմ մասնակիցների բարձր պատրաստվածությամբ․ աշխատեցի տարբեր տարիքային խմբերի հետ՝ դպրոցականներից մինչև դոկտորանտներ՝ Բեթհովենից մինչև Լիգետի։ Մասնակիցները ներկայացնում էին Միացյալ Նահանգների մի շարք առաջատար երաժշտական հաստատություններ»։




Հիշեցնենք, որ Մարիաննան սկսել է դաշնամուր նվագել 5 տարեկանում, ապա մասնագիտացված կրթություն է ստացել Հայաստանի Չայկովսկու անվան տաղանդավոր երեխաների համար նախատեսված մասնագիտական երաժշտական դպրոցում, որտեղ դասավանդել է մայրը,: Նա ավարտել է Նորվեգիայի Ագդերի համալսարանը (ուսանել է Սվեյնունգ Բյելանդի մոտ) և Հայաստանի Երևանի պետական կոնսերվատորիան (ուսանել է Արմեն Բաբախանյանի մոտ):
2024 թվականի հունիսին Մարիաննային Սուրբ Անդրեասի համալսարանի կողմից շնորհվել է կատարողական արվեստների դոկտորի կոչում՝ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի (RCS) անունից՝ «Հմտության դերը Լիգետիի դաշնամուրային էտյուդներում, տրիոյում և կոնցերտում» թեզի համար:
Դոկտորական ուսման շրջանակներում Մարիաննան կատարել է Լիգետիի դաշնամուրի համար նախատեսված 18 էտյուդների ամբողջական շարքը՝ ավարտվելով Լիգետիի դաշնամուրային կոնցերտով: Իր կատարողական գործունեությունից բացի, Մարիաննան RCS-ի անձնակազմի անդամ է և վայելում է երիտասարդ դաշնակահարների մենթորությունը: 2017 թվականից նա դասավանդում է RCS Junior Conservatoire-ում, որտեղ նրա ուսանողներից շատերը մրցանակակիրներ են դարձել խոշոր դաշնամուրային մրցույթներում:
2024 թվականի սեպտեմբերին նա նշանակվել է Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի ստեղնաշարային ամբիոնի դաշնամուրի դասախոս: 2025 թվականի մարտին նա հրավիրվել է իբրեւ BBC Radio Scotland Young Classical Musician Award-ի պաշտոնական դաշնակահարուհի՝ նվագակցելով լարայինների կիսաեզրափակչի մասնակիցներին:
orer.eu



