«Global Icon Award (Music)-2025» մրցանակը շնորհվել է վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին

  • 04.07.2025
  • 0
  • 2605 Views

Հուլիսի 1-3-ը Աթենքում տեղի է ունեցել «Global Icon Award (Music)-2025»-ը, որի «Global Symbol» մրցանակը շնորհվել է “Տաղարան” հնագույն երաժշտության անսամբլի քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին (գեղ. ղեկ.Ս.Երկանյան, Հայաստան)։

Ցավոք, տեխնիկական պատճառներով Մարիաննան չի կարողացել մասնակցել պարգեւատրման արարողությանը, բայց «Global Icon Awards»-ի նախագահ Պրիթ Պատմանաբան Նամբիարից ստացել է նամակ, որում մասնավորապես նշված է. «Մեզ համար մեծ պատիվ է «Global Symbol»- «Համաշխարհային խորհրդանիշ 2025» մրցանակը շնորհել վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին: Սա Writers Capital Foundation-ի կողմից տրվող մշակույթի եւ երաժշտության ոլորտում ամենաբարձր պարգևն է: »

Ձեր նշանակալի ներդրումը՝ որպես միջազգային ճանաչում ունեցող վիրտուոզ քանոնահարուհի, աշխարհին ճանաչելի է դարձրել հայկական հարուստ երաժշտական ժառանգությունը:

Ձեր խորը հարգանքը ավանդական արվեստի նկատմամբ եւ այն զարգացնելու ոգին, գերազանցում է արվեստի սահմանները՝ ձեր բարձր մակարդակի արվեստի տեխնիկական վարպետության և խորը հուզականության միջոցով։

Ձեր ներկայացրած արվեստի միջոցով դուք դարձել եք Հայաստանի մշակութային դեսպան՝ ոգեշնչելով սերունդներին և քանոնի արվեստը տարածելով ամբողջ աշխարհում։ Այս մրցանակը համեստ հարգանքի տուրք է ձեր աշխատանքին և այն հավերժական գեղեցկությանը, որը դուք առաջարկում եք աշխարհին երաժշտության միջոցով»։

Մրցանակաբաշխության արարողությունը միավորել էր աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ականավոր բժիշկների, արվեստագետների, գործարարների և այլ մասնագետների։ Յուրաքանչյուր ոլորտում մրցանակների արժանացան լավագույն ներկայացուցիչները։

Մարիաննա Գևորգյանը երաժշտական աշխարհից միակ հայ ներկայացուցիչն էր, որ արժանացավ այդ մրցանակին։

Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից, որի գլխավոր քարտուղարը Իրենե Դուրա-Կավադիան է, իսկ նախագահն ու գործադիր տնօրենը՝ Պրիթ Պադմանաբհան Նամբիարը։

Հիշեցնենք Մարիաննա Գևորգյանը 2020թ համաշխարհային World folk vision մրցույթի Գլխավոր մրցանակակիրն է, որը 115 երկրի 3950 մասնակցի գերազանցել է ազգային նվագարան քանոնը ներկայացնելով հայ ավանդական մաքրամաքուր կատարումներով։

Լուսանկարները Հոնկոնգի բալետի թատրոնի վաստակավոր լուսանկարիչ Թոնի Լյուկի

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում