Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորել է Հովհաննես Բաչկովին՝ IBA Pro չեմպիոնական գոտին նվաճելու և WBA Continental տիտղոսը պահպանելու համար

  • 02.07.2025
  • 0
  • 2338 Views

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) պրոֆեսիոնալ ռինգում շարունակում է մնալ անպարտելի: Ստամբուլում կայացած IBA Pro-7 Champions Night մրցաշարում նա 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին (33-7):

32-ամյա Բաչկովն իններորդ ռաունդում հակառակորդին անկյուն է քշել, մի շարք դիպուկ հարվածներով ծնկի բերել նրան, ինչից հետո Նդոնգենիի թիմը սպիտակ սրբիչ է նետել ռինգ՝ ընդունելով պարտությունը:

Այս հաղթանակով Հովհաննես Բաչկովը նվաճել է IBA Pro չեմպիոնական գոտին և պահպանել իր WBA Continental տիտղոսը: Պրոֆեսիոնալ ռինգում սա նրա ութերորդ հաղթանակն էր, որոնցից յոթը նա տարել է նոկաուտով:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորում է Հովհաննես Բաչկովին և նրա անձական մարզիչներին` Ռուդիկ Մկրտչյանին և Կարեն Ղազարյանին այս փառահեղ հաղթանակի և IBA PRO չեմպիոնական գոտին նվաճելու կապակցությամբ։ Սա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է, որը դեռ շարունակական է լինելու։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում