Փաստահավաք հանձնաժողովի Արցախ գործուղմանը եւ միջազգային մոնիտորինգի առաքելության Բաքու ուղարկելուն դեմ են եղել ՔՊ պատգամավորները. Լիլիթ Գալստյանը Պորտոյից

  • 02.07.2025
  • 0
  • 513 Views

Պորտոյում կայացած ԵԱՀԿ ԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանդես է եկել առաջարկներով, որոնք կոչ էին անում երկու հրատապ և համընթաց գործողությունների։

Առաջինը՝ միջազգային մոնիտորինգի առաքելության ուղարկում Բաքու՝ հայ գերիների նկատմամբ դատավարական գործընթացի բոլոր փուլերը վերահսկելու և նրանց անվերապահ ազատ արձակման պահանջով։

Երկրորդը՝ փաստահավաք հանձնաժողովի գործուղում Արցախ՝ հայ մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, ձեռագրերի, հուշարձանների փաստաթղթավորման և դրանց պահպանման երաշխավորման նպատակով, Ադրբեջանի կողմից տարածքի նկատմամբ տարածքային հավակնությունների ֆոնին։

Լրացումը ներկայացվել է ԵԱՀԿ ԽՎ կանոնակարգի 40-րդ կանոնի շրջանակում՝ Գալստյանի կողմից, ով Հայաստանի պատվիրակության փոխնախագահն է և ներկայացնում է «Հայաստան» դաշինքը։ Նա նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ է։ Առաջարկը ներկայացվել է գրավոր ձևով ԵԱՀԿ ԽՎ քարտուղարություն և համահեղինակվել ևս երեք հայ պատգամավորների կողմից։ Այն պաշտոնապես ներկայացվել է Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում։

Գալստյանը նախաձեռնությունը ձևակերպել էր որպես մարդու իրավունքների պաշտպանության և մշակութային ժառանգության պահպանման համակցված նախաձեռնություն՝ նպատակ ունենալով ակտիվացնել ԵԱՀԿ-ի համապատասխան մեխանիզմները։

Սակայն փոխանակ աջակցելու առաջարկին՝ իշխանության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քվեարկեցին դրա դեմ։ Գալստյանի խոսքով՝ նրանք նախապես համաձայնեցված են եղել ադրբեջանական պատվիրակության հետ՝ նախաձեռնությունը տապալելու նպատակով։

Քվեարկությանը դեմ քվեարկած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին՝

• Մարիա Կարապետյան

• Արթուր Հովհաննիսյան

• Լիլիթ Մինասյան

• Սարգիս Խանդանյան

Այս քվեարկությամբ տապալվեց հստակ ձևակերպված, հայկական նախաձեռնություն, որի նպատակն էր միջազգային վերահսկողություն ապահովել գերիների իրավունքների խախտումների և հայկական մշակութային ժառանգության վերացման դեմ։ Այս ամենը ամբողջությամբ համապատասխանում էր ԵԱՀԿ մանդատին։ Իսկ նախաձեռնության տապալումը իրականացվեց Փաշինյանի իշխանության կողմից։

Ահա թե ինչ էր գրել Լիլիթ Գաքստյանն իր ֆեյսբուքյան էջում.

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամավորները չաջակցեցին իմ առաջարկությանը՝ վերջնական բանաձևում պահանջ ձևակերպելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև պահանջ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Ավելին՝ նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկությանը, այլև պարզվեց, որ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել:

Ահա իմ ելույթը՝

Porto, OSCEPA annual session, July 1

Dear colleagues,

My modification on the paragraph/52/ refers to the trials of Armenian POWs and preservation of cultural and religious heritage of Nagorno Kharagagh.

Different reports reveal that Nagorno Kharabagh former leaders and Armenian prisoners of war remain in Azerbaijani custody under troubling conditions, they are subjected to torture and are denied basic legal protection, including international lawyers. Even Red Cross’s visits are banned. It’s recorded fact that Azerbaijan disregards human rights standards.

I urge my colleagues to advocate for the humane treatment of Armenian POWs and other detainees. This includes allowing international observers, such as those from the OSCE participating states to monitor their treatment until their unconditional release.

Additionally, I call for deployment of a fact-finding mission to safeguard the region’s cultural heritage, which is under continuous destruction because of Azerbaijan’s state policy of elimination of Armenian traces.

Dear colleagues, I raise the voice of thousands who expect a just decision from this assembly.

My suggestions are not opposing the peace process and will only demonstrate Azerbaijan’s political will to positively affect the peaceful agreement. Your voice is vital for fostering reconciliation. ……

Հարգելի գործընկերներ,

Իմ փոփոխության առաջարկը 52-րդ պարբերությունում վերաբերում է հայ ռազմագերիների դատավարություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանությանը։

Տարբեր հավաստի զեկույցներ փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ խիստ մտահոգիչ պայմաններում։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների, զրկված են տարրական իրավական պաշտպանությունից, այդ թվում՝ միջազգային փաստաբանների աջակցությունից։ Կարմիր խաչի այցերն անգամ արգելված են։ Ապացուցված փաստ է, որ Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքների հիմնարար ստանդարտները։

Կոչ եմ անում իմ գործընկերներին հանդես գալ հայ ռազմագերիների և կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին։Սա ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողությունը՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը։

Բացի այդ, կոչ եմ անում նախաձեռնել փաստահավաք առաքելություն՝ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, որն այսօր շարունակական կերպով ենթարկվում է ոչնչացման՝ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող հայկական հետքերի ջնջման քաղաքականության արդյունքում։

Հարգելի գործընկերներ,

Ես բարձրացնում եմ այն հազարավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են արդար որոշման այս վեհաժողովից։

Իմ առաջարկները որևէ կերպ չեն խաթարում խաղաղության գործընթացը և միայն հնարավորություն կտան Ադրբեջանին ցուցադրել իր քաղաքական կամքը՝ դրականորեն ազդելու խաղաղ կարգավորման վրա։ Ձեր ձայնը կարևոր նշանակություն ունի հաշտության հաստատման գործում։

Մի քանի օր անց Լիլիթ Գալստյանը հրապարակել է նաեւ .

ԻՆՉՈ՞Ւ ՁԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՑԵԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ․․․․

ԵԱՀԿ ԽՎ-ի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և մարդասիրական խնդիրներ» բանաձևում փոփոխության առաջարկ էի արել, որով մասնավորապես արձանագրում էի՝

📌ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ-ի հակամարտություն հասկացությունը․

📌Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը․

📌Պահանջում, որ մինչև գերիների անվերապահ վերադարձը, ԵԱՀԿ-ից կամ ԵԱՀԿ անդամ երկրներից դիտորդական առաքելություն ուղարկվի Բաքու՝ մշտադիտարկելու հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց պահման պայմանները և դատական գործընթացները։

Հայաստանի պատվիրակության անդամ քպ-ականները դեռ Երևանից չմիացան նախաձեռնությանս, փոխարենը նախաձեռնությանս միացան՝ Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը ներկայացնող պատգամավորներ Վալերի Բուայեն, Իրեն Չարալամբիդիսը, Կիրիակոս Հաջիանին, Քարօղլուն, Պապաթանասիսը, Սենեկիսը, Սիրիգոսը և Կ․ Ալիշիան։

Քննարկման ժամանակ առաջարկս մերժելու համար ձայն վերցրած լիտվացի պատգամավորն ասաց, որ կողմերի հետ քննարկել են և եկել եզրակացության, որ առաջարկս պետք է մերժել, որովհետև կողմերի համար զեկուցողի ներկայացված տեքստն է ընդունելի։

Հիմա հասկանու՞մ եք, թե Արցախի էջը փակված համարող իշխանությունն ինչո՞ւ հարձակվեց եկեղեցու վրա, այն բանից հետո Վեհափառ Հայրապետի առաջարկով Շվեյցարիայում Արցախի հոգևոր մշակութային ժառանգության վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպվեց։

Այնուամենայնիվ, մի քանի երկրներից՝ Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Կանադա, Բելգիա, Անդորա, Շվեդիա, կողմ քվեարկեցին իմ նախաձեռնությանը։

Իսկ ամենացավալին այն է, երբ այլ երկրների պատվիրակներ քեզ հարցնում են, ինչո՞ւ ձեր պատվիրակությունը չի միացել նախաձեռնությանը․․․․

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում