Պուլկարիոյ հայ համայնքային խորհուրդի վարչութեան հայտարարութիւնը

  • 29.06.2025
  • 0
  • 173 Views

Պուլկարիոյ հայ համայնքային խորհուրդը (Ասոցիացիա) խորապես անհանգստացած է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով։ Մասնավորապես, մտահոգություն է առաջացնում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող հետևողական և համակարգված ճնշումների շարանը, ինչպես նաև եկեղեցական և քաղաքական գործիչների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ կիրառվող խիստ միջոցները։ Ժողովրդավարական հասարակության հենքը խոսքի ազատության, օրենքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքների պահպանումն է։

Որևէ պետական կառույց չի կարող գործել որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Ցանկացած իրավական գործընթաց պետք է իրականացվի թափանցիկ, օբյեկտիվ և արդար ձևով՝ հիմնվելով հստակ ու հավաստի ապացույցների վրա։ Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը խաթարում է քաղաքացիական ազատությունները և իրավական պետության հիմքերը։ Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ինքնության և միասնականության անքակտելի հենարանը։ Դրա դեմ իրականացվող հարձակումները սպառնում են ոչ միայն մեր հոգևոր ժառանգությանը, այլև ազգային միասնությանը՝ հատկապես այսպիսի բարդ տարածաշրջանային իրավիճակում։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերադառնալ օրենքի և ժողովրդավարական արժեքների դաշտ՝ հարգելով յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները և նպաստելով ազգային համախմբմանը։ Միայն համերաշխ և ազատ հասարակությամբ կարող ենք դիմակայել լուրջ մարտահրավերներին՝ պահպանելով մեր ինքնությունը և ամրապնդելով հայության միասնականությունը ամբողջ աշխարհում։

Պուլկարիոյ հայ համայնքային խորհուրդի (Ասոցիացիա) Վարչութիւն

28.06.2025

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում