Լոս Անջելեսի օպերային թատրոնի նոր երաժշտական տնօրեն է նշանակվել վենեսուելահայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը

  • 03.06.2025
  • 0
  • 415 Views

Վենեսուելահայ Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի նոր երաժշտական տնօրեն, որի աշխատանքը կսկսվի 2026-2027 թատերաշրջանից։ Նա կփոխարինի Ջեյմս Քոնլոնին։

Դոմինգո Հինդոյանը ծնվել է 1979 թվականին Կարակասում՝ Վենեսուելայում։ Նրա հայրը՝ Դոմինգո Գարսիան հայտնի ջութակահար է և Վենեսուելայի «Օրկեստրա Սիմֆոնիկայի» նախկին նախագահը։ Մայրը՝ հայուհի Վիկի Հինդոյանը իրավաբան է, Վենեսուելայի օրենսդիր մարմնի անդամ է։

Դոմինգոն ստացել է եւ ջութակահարի եւ նվագախմբային ղեկավարի մասնագիտացում, ուսանել է Ժնեւում, ստացել է վարպետության դասընթացներ տարբեր հայտնի երաժիշտների մոտ։ 2013-ին առաջին անգամ Հինդոյանը նշանակվեց խմբավար Դանիել Բարենբոյմի (Daniel Barenboim) առաջին օգնական՝ ղեկավարելու Deutsche Staatsoper Berlinի նվագախումբը: 2018-ի հունվարին  նա առաջին անգամ  ղեկավարել է  Մետրոպոլիտեն Օպերայի նվագախումբը։

2017-2018 թուականներին  ղեկավարել է տարբեր հանրահայտ ներկայացումներ՝  Պուչինիի եւ Բելինիի օպերաները։

2019-ի հունիսին , Հինդոյանը հրավիրվել է  Մեծ Բրիտանիա՝ իբրեւ առաջին հյուր դիրիժոր ղեկավարելու Լիվերպուլի Արքայական նվագախումբը (the Royal Liverpool Philharmonic (RLPO), նույն թվականի իբրեւ հյուր դիրիժոր ղեկավարել է նաեւ Լեհաստանի ազգային ձայնասփյուռի սիմֆոնիկ նվագախումբը։

2021 թ սեպտեմբերից նա նշանակվել է  Լիվերպուլի Թագավորական նվագախմբի գլխավոր դիրիժոր։

Դոմինգո Հինդոյանը մինչ այդ էլ աշխատել է բազմաթիվ հանրահայտ նվագախմբերի հետ։ Նրա կինը բուլղարուհի սոպրանո Սոնյա Յոնչեւան է։ Ունի երկու զավակ։

Ինչպես հայտնում է Լոս Անջելեսի օպերաիյն թատրոնը, Հինդոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է՝

«Լոս Անջելեսը հայտնի է իր երաժշտական նորարարություններով։ Իմ նպատակը նոր ստեղծագործությունների, պատվերների և ժամանակակից աշխատանքների կատարումն է՝ պահպանելով դասական երաժշտության ավանդույթները»։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում