Սարդարապատի հաղթանակները առջեւում են. Հանրապետության տոնը նշվեց Պրահայում՝ ազգային երգ ու պարով

  • 31.05.2025
  • 0
  • 284 Views

Մայիսի 31-ին Պրահայի գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 25 ամյակին նվիրված միջոցառումների շարքի վերջին ձեռնարկը՝ հայկական ազգային երաժշտությամբ, երգ ու պարի հրաշալի կատարումներով։

Ինչպես նշեց ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիրն իր բացման խոսքում, ձեռնարկը նվիրվեց մայիսյան հաղթական տոներին եւ Հանրապետության տոնին։ Երեկոյի ընթացքում փայլուն ելույթներ ունեցան Դինա դանս ստուդիան՝ Դինա Հակոբյանի ղեկավարությամբ, սոպրանո Տաթեւիկ Առաքելյանը՝ դաշնակահարուհի Սոնա Ստեփանյանի նվագակցությամբ, դուդուկահար Հենո Մկրտչյանը եւ իհարկե, օրվա գլխավոր հյուրը՝ Գերմանիայից ժամանած երգիչ Հայկ Կասպարովը։ Երեկոն վարեց Մոնիկա Հարությունյանը։

Տոնական տրամադրությունն այնքան բարձր էր, որ հանդիսականների մի մասը դահլիճում սկսեց պարել։ Ազգային-հայրենասիրական երգը թեւածեց ու տարածվեց դահլիճում։ Հանդիսականները շուրջպար բռնեցին։ orer.eu -ի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը իր եզրափակիչ խոսքում նշեց, որ Սարդարապատի հաղթական ոգին շարունակվելու է եւ հայ ժողովրդի հաղթանակները դեռ առջեւում են։ ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն էլ նշեց, որ տոնական այդ օրը լույս է տեսել ամսագրի 100-րդ պատմական համարը, ինչը վկայում է 25-ամյա ամսագրի շարունակական հայանպաստ գործունեության մասին։

Ցավալի է, որ չեխահայության մի զգալի հատված չվայելեց օրվա բերկրանքը։

orer.eu

Լուսանկարային ռեպորտաժը՝ ՕՐԵՐ-ի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում