Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայում առաջնությունում։
Մանուկյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն` նժույգ-թափերի եզրափակչում հավաքելով 14.766 միավոր։ Խաչատրյանը նույն վարժությունում 14.733 միավորով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդես կգան նաև Արթուր Դավթյանը (հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Վահագն Դավթյանը (օղակներ)։

Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.366 միավոր և զբաղեցրել է երրրոդ տեղը։
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,166 միավորով 7-րդն է։




