2025թ․ մայիսի 13-ին, երեքշաբթի օրը, Ռումինիայի ժամանակավոր նախագահ Իլիե Բոլոժանը ստորագրել է պարգևատրման հրամանագրեր՝ գիտության և մշակույթի բնագավառներում ռումինական պետությանը ցուցաբերած նշանակալի ծառայությունների համար։
Ի նշան գնահատանքի՝ գրականության բնագավառում ունեցած ներդրման համար լրագրող և թարգմանիչ տիկին Մադլենա Գարագաշյանը պարգևատրվել է «Մշակութային վաստակ» շքանշանով՝ կավալերի կոչումով։
Այս պարգևները վկայում են պետության հանձնառությունը՝ արժանին մատուցելու այն անհատներին, որոնք օրինակելի կերպով նպաստել են ազգային մշակութային և գիտական արժեքների տարածմանը։
Պարգեւատրման կապակցությամբ անվանի ռումինահայ թարգմանդուհուն շնորհավորել է Հայաստանի դեսպան Տիգրան Գալստյանը։
ՕՐԵՐ-ի խմբագրակազմը շնորհավորում է մշակույթի նվիրյալնին եւ մաղթում առողջություն եւ ստեղծագործական նոր նվաճումներ։
orer.eu





