«Պրահայի գարուն» միջազգային երաժշտական փառատոնը 80-րդ անգամ բացվեց Չեխիայի մայրաքաղաքում

  • 13.05.2025
  • 0
  • 3035 Views

«Պրահայի գարուն» միջազգային երաժշտական փառատոնը, որը հիմնադրվել է 1946 թվականին, 80-րդ անգամ բացվեց Պրահայի Օբեցնի դում հանրահայտ դահլիճում արդեն ավանդական դարձած Սմետանայի »Իմ Հայրենիքով»։ Հանրահայտ այս գործը ներկայացրեց Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Սեմյոն Բիչկովի ղեկավարությամբ։

Հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ Չեխիայի նախագահ Պետր Պավելը՝ տիկնոջ հետ։

Ինչպես միշտ, փառատոնի ծրագիրը հարուստ է դասական երաժշտության գոհարներով եւ իհարկե, հանրահայտ կատարողներով ու նվագախմբերով։ Փառատոնի շրջանակներում ելույթ է ունենալու Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը։

Ցավոք, այս տարի ծրագրում հայ կատարողներ չկան։

Ծրագրի մանրամասները՝ Pražské jaro – 80. mezinárodní hudební festival

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում