Հայաստանում ծնված եւ 2008 թվականին Էկվադորի քաղաքացիություն ստացած հայտնի դիրիժոր Դավիթ Հարությունյանը նշանակվել է Էկվադորի ազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավար։
Նշանակումից հետո, իր էջում դիրիժորը գրել է. «Շնորհակալություն Էկվադորի ազգային սիմֆոնիկին վստահության եւ սրտացավության համար։ Եկեք միասին արվեստ ստեղծենք։ Ուզում եմ սիրալիր ողջույն հղել այս գեղեցիկ նվագախմբի երաժիշտներին եւ վարչական անձնակազմին, այն մարդկանց, ում ճանաչում եմ շատ ու շատ տարիներ.. Ամուր գրկում եմ ընկերներ»։
Դավիթ Հարությունյանը Էկվադորում իր ստեղծագործական կարիերայի ընթացքում 2012 թվականին այդ երկրի կառավարությունից ստացել է Խոսե Խոակին դե Օլմեդոյի մեդալը՝ գեղարվեստական վաստակի համար, իսկ Ազգային ժողովից՝ Վիսենտե Ռոկաֆուերտեի շքանշանը՝ մշակութային վաստակի համար։
2017 թվականից նա Գուայակիլի քաղաքային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենն էր։
Դավիթ Հարությունյանի կինը հայտնի երգչուհի Պամելա Կորտեսն է։
Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում ստեղծագործական հաջողություններ։
orer.eu



