Հունաստանի Հանրապետության Նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

  • 24.04.2025
  • 0
  • 274 Views

Հունաստանի Հանրապետության Նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հայտարարությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ

Հայոց ցեղասպանության այսօրվա տխուր 110-րդ տարելիցին մենք հիշում և հարգում ենք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Թե՛ այս մարդկանց հիշողության, և թե՛ մեր մարդկային խղճի առջև ազգային գերագույն պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև մշտապես զգոն լինել կանխելու համար ապագայում նման ահավոր հանցագործությունները, որոնցից, ինչպես հայերը, տուժել է նաև hունական աշխարհը, ինչպես նաև ցանկացած արարք, որը գործով կամ խոսքով դրդում է խտրականություն, անհանդուրժողականություն և բռնություն։

Մարդկության միակ ճանապարհը ոչ այլ ինչ է, քան խաղաղության, համակեցության և արդարության ճանապարհը:

Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում