Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ

  • 16.04.2025
  • 0
  • 237 Views

Գյումրի համայնքի ղեկավար ընտրվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյումրիի ավագանու նիստում տեղի ունեցավ Գյումրի համայնքի ղեկավարի ընտրության քվեարկությունը։ 

Վարդան Ղուկասյանը Գյումրի համայնքի ղեկավար ընտրվեց 18 կողմ ձայնով։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոյկոտել էր ավագանու նիստը և չմասնակցեց քվեարկությանը։ Իշխող ուժը, որն ամենաշատ մանդատներն ունի ավագանիում, (14) հայտարարել էր Գյումրիում կառավարման ճգնաժամի անխուսափելիության և նոր, արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ 

Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին, ժամը 11։00-ին։ 

Աղբյուր՝ Armenpress,

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում