«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շուրջ 40 մլն դրամ է վերադարձրել կինոյի հիմնադրամին

  • 15.04.2025
  • 0
  • 476 Views

 Արդեն յոթ ամիս է, ինչ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շարունակում է նվաճել հայ հանդիսատեսի համակրանքը: Այս ամիսների ընթացքում ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Հայաստանի մարզերում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, եվրոպական տասնյակ երկրների շուրջ 33 քաղաքներում, արժանացել ֆիլմասեր հասարակության ջերմ գնահատականին, նվաճել մրցանակներ։

 Վերջերս Կանադայի «Պոմեգրանտե» կինոփառատոնի շրջանակներում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։

Այժմ էլ, Հայ կինոյի օրվան ընդառաջ, ինչպես հայտնում է ֆիլմի պրոդյուսեր Աննա Մաքսիմը , Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից արտադրական նպատակով ֆիլմին տրամադրված աջակցությունը` շուրջ 40 մլն դրամ, ամբողջովին վերադարձվել է հիմնադրամի բյուջե։ Սա ֆիլմի նաեւ ֆինանսական հաջողության լավագույն վկայությունն է։  

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում