Ստորագրել ի պաշտպանութիւն հայ պատանդներուն խնդրագիրն ու օժանդակել Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակմանը

  • 11.04.2025
  • 0
  • 3080 Views

Ի պաշտպանութիւն հայ պատանդներուն

Սիրելի Հայրենակից,  

Ինչպէս ծանօթ է բոլորիս, մինչեւ օրս կը շարունակուի այսպէս կոչուած «հայ ռազմագերիներու» Պաքուի կողմէ ապօրինի բանտարկուած վիճակը եւ անոնց հրապարակային դատավարութիւնը, ուր չարաչար կերպով ոտնակոխ կ’ըլլան միջազգային օրէնքի եւ կանոններու հիմնական պահանջները։ Այս բոլորը կը հանդիսանան նաեւ համամարդկային ողբերգութիւն մը եւ նախատինք՝ ուղղուած ամբողջ հայութեան։

Մեր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնենք բանտարկեալներուն պաշտպանութեան համար՝ անկախ եւ անկուսակցական՝ միջազգային ճանաչում ունեցող մասնագէտներէ կազմուած այն մարմնին, որ բարձրագոյն մակարդակի օրինական միջոցներով ներկայիս պաշտպանութիւնը ստանձնած է բանտարկեալ մեր եղբայրներուն։

Այս մարմինը այժմ լուրջ աշխատանք կը տանի ապահովելու համար բազմաթիւ երկիրներու դիւանագիտական միջազգային զօրակցութիւնը իր այս աշխատանքին։

Մենք մեր միջոցները տրամադրած ենք առաւելագոյն չափով օժանդակելու համար օրէնսգէտներու վերոյիշեալ պաշտպան մարմնին։

Նկատի ունենալով, որ թէ ստորեւ՝ ANC-ի կողմէ նախաձեռնուած ստորահաւաքը կրնայ յաւելուածական տարողութիւն տալ կատարուող օրէնսգէտներու այս կարեւոր աշխատանքին, կոչ կ’ընենք ձեզ, որ անվարան դուք եւ ձեր շրջանակը եւս ստորագրեք զայն։

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ եւ

ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ

ԱՇԽԱՐՀԱՏԱՐԱԾ ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼ

Գործողության կոչ

 Ստորագրե՛ք խնդրագիրը։ Դուք կարո՛ղ եք օժանդակել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը

Ադրբեջանի կողմից կալանավորված հայ պատանդների ազատ արձակմանը հասնելու համար մենք հայցում ենք ձեր աջակցությունը։

Այս խնդրագիրն ուղղված է ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կոչ անելով ձեռնարկել ԵԱՀԿ-ի իրավասության ներքո գտնվող մեխանիզմներ, որոնք թույլ կտան տեղում մոնիթորինգի ենթարկելու դատավարությունների օրինականությունը, հայ գերիների պահման պայմաններն ու նրանց առողջական վիճակը և հանդես գալ համապատասխան քաղաքական դիրքորոշմամբ։

Յուրաքանչյուր օր կարևոր է մեր գերիների կյանքի համար։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների խախտումներն ու ազատ արձակելու անօրինական կերպով կալանավորված բոլոր բանտարկյալներին։

Խնդրում ենք ստորագրել այս խնդրագիրն ու օժանդակել Բաքվում ապօրինի հայ պատանդների ազատ արձակմանը։ Ահա խնդրագրին կայքէջը https։//armeniancause.net/?page_id=1191։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում