Միացյալ Թագավորության Խորհրդարանի Միջկուսակցական Խորհրդարանական Խմբի հայտարարությունը հայ ռազմագերիների, Արցախից հայերի հարկադրաբար տեղահանման եւ այլ խնդիրների շուրջ

  • 06.04.2025
  • 0
  • 268 Views

Միացյալ Թագավորության Խորհրդարանի Միջկուսակցական Խորհրդարանական Խմբի (All-Party Parliamentary Group) հայտարարությունը Հայ ռազմագերիների, Արցախից հայերի հարկադրաբար տեղահանման, Բաքվի կողմից ազատ խոսքի և մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև հարակից խնդիրների վերաբերյալ

Միացյալ Թագավորության խորհրդարանում գործող Միջկուսակցական խորհրդարանական խումբը խոր մտահոգությամբ արձանագրում է՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների շարունակական պահումը՝ միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների խախտմամբ, Արցախի հայ բնակչության հարկադիր տեղահանումը 2023 թվականի սեպտեմբերին՝ էթնիկ զտման ակնհայտ դրսևորումներով, ազատ արտահայտման, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Ադրբեջանում կիրառվող ճնշումները, որոնք խաթարում են ժողովրդավարության և իրավունքի գերակայության հիմունքները։

Խումբը կոչ է անում Միացյալ Թագավորության կառավարությանը և միջազգային հանրությանը՝ շարունակել և ուժեղացնել ջանքերը հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայերի իրավունքները և նպաստել նրանց անվտանգ ու արժանապատիվ վերադարձի պայմանների ստեղծմանը, դատապարտել ազատ խոսքի և մարդու իրավունքների նկատմամբ Ադրբեջանում իրականացվող ճնշումները։

Խումբը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու խաղաղությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու տարածաշրջանային կայունությանը։

1 ապրիլի, 2025թ․

orer.eu

Միացյալ Թագավորության Խորհրդարանի Միջկուսակցական Խորհրդարանական Խմբի (All-Party Parliamentary Group) հայտարարությունը

Հայ ռազմագերիների, Արցախից հայերի հարկադրաբար տեղահանման, Բաքվի կողմից ազատ խոսքի և մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև հարակից խնդիրների վերաբերյալ

Միացյալ Թագավորության խորհրդարանում գործող Միջկուսակցական խորհրդարանական խումբը խոր մտահոգությամբ արձանագրում է՝

Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների շարունակական պահումը՝ միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների խախտմամբ,

Արցախի հայ բնակչության հարկադիր տեղահանումը 2023 թվականի սեպտեմբերին՝ էթնիկ զտման ակնհայտ դրսևորումներով,

ազատ արտահայտման, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Ադրբեջանում կիրառվող ճնշումները, որոնք խաթարում են ժողովրդավարության և իրավունքի գերակայության հիմունքները։

Խումբը կոչ է անում Միացյալ Թագավորության կառավարությանը և միջազգային հանրությանը՝

շարունակել և ուժեղացնել ջանքերը հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ,

պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայերի իրավունքները և նպաստել նրանց անվտանգ ու արժանապատիվ վերադարձի պայմանների ստեղծմանը,

դատապարտել ազատ խոսքի և մարդու իրավունքների նկատմամբ Ադրբեջանում իրականացվող ճնշումները։

Խումբը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու խաղաղությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու տարածաշրջանային կայունությանը։

1 ապրիլի, 2025թ․

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում