Ապագա գլխավոր դիրիժորը ղեկավարեց Պարդուբիցեի ֆիլհարմոնիկը. չեխական մամուլը Վահան Մարտիրոսյանի մասին

  • 27.03.2025
  • 0
  • 137 Views

Մարտի 10-ից 12-ը Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիան իր երաժշտասերներին ներկայացրեց Բեթհովենի դաշնամուրի առաջին կոնցերտը հունգարացի դաշնակահարուհի Կլարա Վյուրցի հիանալի կատարմամբ։ Համերգը ղեկավարել է հայ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, որը սեպտեմբերից դառնալու է Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը։

Ընդհանրապես, վերջին տասը տարիներին հայ դիրիժորը բազմիցս հանդես է եկել այս նվագախմբի հետ, կատարել ձայնագրություններ տարբեր նախագծերի շրջանակներում։

Ինչպես նշում է klasikaplus.cz կայքէջը, Մարտիրոսյանն իր երաժշտական ​​կրթությունը եւ գործունեությունը սկսել է Երևանի կոնսերվատորիայում, Հայաստանում։ Նա ուսանել է Փարիզում և սկսել է աշխատել որպես դաշնակահար։ Վերջին տարիներին նա ավելի աչքի է ընկել որպես դիրիժոր։ Նա իբրեւ դիրիժոր ղեկավարել է Ֆրանսիայի Կանի սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որտեղ նա եղել է նաեւ երաժշտական ​​ղեկավար: 2020 թվականի հունվարից նա ղեկավարել է Վալոնիայի թագավորական նվագախումբը, որի հետ հանդես է եկել Բրյուսելում Եղիսաբեթ թագուհու մրցույթում։

klasikaplus.cz կայքէջը նաեւ գրում է .

« Վահան Մարտիրոսյանը իր հեռատեսութեամբ ու տեսանելի շնորհքով երաշխավորեց, որ արդյունքը եղավ ոչ թե ազատ մեկնաբանական խառնաշփոթը, այլ բոլոր գործիքային խմբերի անդամների վիրտուոզության փոքրիկ ցուցադրումը։

Կլարա Վյուրց

Նա արդեն հայտնի է Արևելյան Բոհեմիայի հանրությանը. անցած տարի նրան վստահեցին Պարդուբիցեի երաժշտական գարուն փառատոնի բացման համերգի ղեկավարումը։ Նա ինքն էլ չի թաքցնում իր բնական հայկական խառնվածքը, բայց միևնույն ժամանակ փայլում է այն պարտիտուրների գիտելիքներով, որոնց հետ գործ ունի, ունենալով նաեւ կարգուկանոնի և իր հաստատակամ ժեստերը կառավարելու զգացում»։

Հիշեցնենք, որ անցյալ տարի մարտի 4-6-ը իտալացի հանրահայտ ֆլեյտահար Մասիմո Մերչելլին հանդես է եկել Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիայի հետ՝ նվագելով Մոցարտի և Պուլենկի ստեղծագործություննները կրկին հայազգի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։

orer.eu

(3) Facebook

Լուսանկարներ անցյալ տարվա համերգից։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում