«Հայ ժողովուրդը պետք է դադարեցնի ավետյաց երկրի իր փնտրտուքը, որովհետև հայ ժողովուրդը գտել է իր ավետյաց երկիրը, դա Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանն քաղաքացիների հետ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության 3-րդ քննարկմանը։
Նա նաև նշել է. «Մենք մեր պատմության ընթացքում, անպայման չէ պատմության ասելիս գնալ 4-րդ դար, 5-րդ դար, մ.թ.ա, 5, 10 տարի առաջն էլ է պատմություն, մի պատմություն, որի մասին ավելի մեծ հավաստիությամբ կարող ենք խոսել։ Խնդիրը հետևյալն է, որ մեր սոցիալ- հոգեբանության մեջ միշտ չէ և ամեն տեղ չէ առնվազն, երբ ասել ենք հայրենիք, հասկացել ենք պետություն կամ երբ ասել ենք պետություն, հասկացել ենք հայրենիք։ Պատճառներից մեկն այն է, որ մեր պատմության առնվազ 15-րդ դարից սկսած հայրենիքը և պետությունը երբեք նույնական չեն եղել։
Մենք ապրում ենք մեր հայրենիքում, բայց ապրում ենք ուրիշ պետության մեջ, մենք ապրում ենք մեր հայրենիքում, բայց մեր ճակատագրի որոշողը չենք։ Այդ որոշողը պետությունն է իր մեխանիզմներով, այն պետությունը, որը փակել է հայկական դպրոցներ, գաղթ է կազմակերպել, կոտորածներ է կազմակերպել, այսինքն այն պետությունը, որի քաղաքացի ենք եղել մենք,… մենք եղել ենք այդ պետության հպատակը»։



