Բրազիլում Միրզոյանը անդրադարձել է Հայաստանի անվտանգային մարտահրավերներին

  • 19.03.2025
  • 0
  • 110 Views

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի համար հայտարարությունը Բրազիլի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով.

💬 «Բրազիլը լատինաամերիկյան առաջին պետություններից էր, որը 1991 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը, և 2006 թվականին դարձավ առաջին հարավամերիկյան երկիրը, որը Երևանում հիմնեց ռեզիդենտ դեսպանություն: Հայաստանն ու Բրազիլը կիսում են հիմնարար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, որոնք հանդիսանում են մեր քաղաքական երկխոսության և համագործակցության հիմքը։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում մեր դիվանագիտական ​​հարաբերությունները վերածվել են բովանդակալից և բազմաշերտ համագործակցության։

Այս այցը հնարավորություն է ընձեռում նախանշելու առավել հավակնոտ հեռանկարներ, այդ թվում՝ համագործակցություն ավանդական ոլորտներից անդին։

(…) Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր առևտրային հարաբերություններն ընդլայնելու համար կա զգալի ներուժ։ Անցյալ տարի նկատվել է երկկողմ առևտրաշրջանառության որոշակի աճ, բայց, անշուշտ, շատ ավելի մեծ ներուժ կա:

(…) Այսօր, նախարար Վիեյրայի հետ, գոհունակությամբ արձանագրեցինք մեր երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Բրազիլի հետ գլոբալ մարտահրավերների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանման հարցերում։ Ես վստահեցրեցի նախարար Վիեյրային, որ մեր պատվիրակությունը կմասնակցի այս տարվա նոյեմբերին Բելենում կայանալիք COP30-ին, և մենք սպասում ենք բրազիլացի գործընկերներին 2026 թվականին Երևանում կայանալիք COP17-ին։ Մենք երկուստեք ձգտում ենք ավելի սերտ համագործակցության այս համատեքստում։

(…) Իհարկե, մենք խոսեցինք նաև տարածաշրջանային հարցերի շուրջ Մինչ մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում անորոշությունների և անվտանգային մարտահրավերների, Հայաստանն ինքն է անմիջականորեն բախվել բազմաթիվ անվտանգային մարտահրավերների, իսկ Հարավային Կովկասն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով»։

Կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար՝ ՀայաստանըԿանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար՝ Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով։

Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ

Մինչ մենք հայտարարել ենք Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է տարածում՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի»։

🔗 Ամբողջականը. https://www.mfa.am/…/2025/03/19/Armenia_Brazil/13126

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում