Լաթաքիայի հայերին հրամայել են տներից դուրս չգալ. «Գանձասար»

  • 08.03.2025
  • 0
  • 88 Views

Սիրայի Լաթաքիա քաղաքում երեկ և այսօր լարված իրավիճակ է։ Քաղաքում բախումներ են ընթանում, հայերն իրենց տներից աղմուկ են լսում, բախումների ձայներ, բայց մանրամասն լրատվությունչուն չունեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց հայկական «Գանձասար» պարբերականի Լաթաքիայի թղթակից Նաիրի Կարապետյանը՝ նշելով , որ հայ համայնքի պատասխանատուները հրահանգել են բնակիչներին տանից դուրս չգալ, փակ են հայկական դպրոցներն ու եղեղեցին՝ որպես ապահովության  միջոց։

Նրա փոխանցմամբ՝ բախումների մասին տեղեկանում են այնքանով, որքանով հաղորդվում է արաբական հեռուստաալիքներով, եւ տանից լսում են դրսից եկող ձայները։ 

«Անվտանգային ուժերը փորձում են  իրավիճակը կարգավորել, այս գիշերվանից մինչև առավոտյան 10-ը հայտարարված էր պարետային ժամ, բայց հետո այն երկարաձգվեց մինչև երեկոյան ժամը 9-ը։ Հայերս սպասում ենք իրավիճակի հանդարտվելուն»,- նշեց մեր գործընկերը՝ ավելացնելով, որ հայկական դպրոցներն ու եկեղեցին կբացվեն, երբ վստահ լինեն, որ խաղաղ է։

Երեկ  կեսգիշերից Սիրիայի բոլոր նահանգներում իրավիճակը  լարվել է։

«Տեղեր կան, որ պարզապես ժողովուրդն է զորակցական ցույցերի դուրս եկել՝ իշխանություններին աջակցելու համար, տեղեր կան, որ  ուղղակի ջարդեր են եղել, բայց Հալեպում  իրավիճակը հանգիստ է», – այս մասին  «Փաստինֆո»-ին հայտնեց Սիրիայում իշխանափոխությունից հետո լուծարված խորհրդարանի հայ համայնքի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում