Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը հանդես է եկել Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերի եզրափակչում:
Մոսեսովը պատմության մեջ դարձել է Հայաստանը ներկայացնող առաջին լեռնադահուկորդը, որը երբևէ հաղթահարել է աշխարհի առաջնության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ:
Ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում Մոսեսովը 57 երկրի 100 մարզիկների թվում գրավել է 34-րդ տեղը: Ընդ որում՝ այս մրցաձևի որակավորման փուլում նա 6-րդ տեղն էր զբաղեցրել: Հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 61 երկրի 100 լավագույն մարզիկների շարքում գրավել է 47-րդ հորիզոնականը:
Առաջնությանը մասնակցել է նաև ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը և զբաղեցրել 53-րդ տեղը:
Մանրամասն՝ https://escs.am/am/news/27445



