Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Independent Spirit Awards-ում արժանացել է 3 գլխավոր մրցանակի

  • 23.02.2025
  • 0
  • 339 Views

«Անորա» ֆիլմը շարունակում է մրցանակներ նվաճել։

Film Independent Spirit-ի 40-րդ մրցանակաբաշխության ժամանակ Շոն Բեյքերի «Անորան» արժանացել է 3 մրցանակի՝ լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն ռեժիսոր և լավագույն գլխավոր դերասանուհի անվանակարգերում։

Ֆիլմը, որը պատմում է ամերիկացի մերկապարուհու և ռուս օլիգարխի որդու «սիրավեպի» մասին, ավելի վաղ արժանացել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղին» և հանդիսանում է հաջորդ շաբաթավերջին կայանալիք «Օսկար»-ի գլխավոր հավակնորդը։

Ֆիլմը լավագույնն է համարվել նաև Critics Choice Awards-ում։

Ֆիլմի գլխավոր ռեժիսոր Շոն Բեյքերն իր ելույթում կոչ է արել ավելի շատ աջակցել անկախ կինոգործիչներին:
Film Independent Spirit մրցանակաբաշխության ամենամյա արարողությանն ընդգրկվում են 30 միլիոն դոլարից պակաս արժողությամբ ֆիլմերը:

Բեյքերը, որը երկար ժամանակ Միացյալ Նահանգների անկախ կինոշրջանակի առաջատար գործիչն է, արժանացել է լավագույն խաղարկային ֆիլմ և լավագույն ռեժիսոր «Անորա» ֆիլմի համար։ Ֆիլմը նկարահանվել է 6 միլիոն դոլարով:

«Կեցցե անկախ կինոն»,- ասել է «Անորա»-ի ռեժիսորը։

Մայքի Մեդիսոնը, որը մարմնավորում է գլխովոր դերասանուհուն՝ Անորային, արժանացել է լավագույն գլխավոր դերասանուհի մրցանակին:
Աղբյուր՝ shamshyan.com

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում