Չեխիայի փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային հրավիրել են Երեւան

  • 16.02.2025
  • 0
  • 339 Views

Փետրվարի 12-ին Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան ընդունել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին։

Հանդիպման ընթացքում շեշտվել է սոցիալական հարցերի բնագավառում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով կապերի ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում այն ընդլայնելուն ուղղված համատեղ նախաձեռնությունների հեռանկարները: Դեսպանը նախարար Յուրեչկային փոխանցեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը: Այս մասին հայտնում են Հայաստանի դեսպանությունից։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին։ Դեսպանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում