Փետրվարի 9-ին «ՏԵՐՅԱՆԻ ՀԵՏ» միջոցառումը՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում եւ թանգարանում

  • 06.02.2025
  • 0
  • 266 Views

Այս տարի լրանում է հայ մեծագույն քնարերգու ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ծննդյան 140-ամյակը։ Ավանդույթի համաձայն փետրվարի 9-ին` ժամը 11։00-ին, տեղի կունենա «ՏԵՐՅԱՆԻ ՀԵՏ» միջոցառումը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում և կշարունակվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում: «Տերյանի հետ» մշակութային ծրագրի շրջանակում նախատեսվում է այցելություն և ծաղկեդրման արարողություն բանաստեղծի շիրիմին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, որից հետո Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի ցերեկույթ՝ նվիրված մեծն պոետի կյանքին և գրական վաստակին: Սպասում ենք բոլոր արվեստասերներին:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում