Ցյուրիխի Հայ ակադեմիականների միությունը միանում է Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհրդի (CAAS)-ի հայտարարությանը՝ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել

  • 30.01.2025
  • 0
  • 260 Views

Ցյուրիխի Հայ ակադեմիականների միությունը (Armenian Academics Zurich)ը միանում է Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհրդի (CAAS) -ի դատապարտող հայտարարությանը և իր կողմից պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանից հանրայնորեն ներողություն խնդրել իր հակազգային եւ մոլորեցնող արտահայտությունների համար։ Հայոց ցեղասպանության ցանկացած շահարկում և խեղաթյուրում չպետք է մնա անհետեւանք։

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը (CAAS) հայտարարությամբ իր խորը մտահոգությունն էր հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի տարբեր ոլորդներում ներգրավված անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ արված հայտարարությունների կապակցությամբ։ Այս հայտարարությունները, որոնք մենք համարում ենք վիճահարույց, վարկաբեկում են Հայոց ցեղասպանության հիշատակը և օրինաչափ հարցեր են առաջացնում մարդկության դեմ այս հանցագործության ամբողջական ըմբռնման և դրա միջազգային ճանաչման Հայաստանի կառավարության հանձնառության վերաբերյալ:

Հայտարարության ամբողջական տեքստը այստեղ՝ Արձագանք՝ ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարություններին – Orer

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում