Ստրասբուրգ, 28.01.2025 – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այսօր Վահե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի ներկայացմամբ։
Վահե Գրիգորյանը, հավաքելով ձայների մեծամասնությունը, ընտրվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր՝ ինը տարի ժամկետով, որը սկսվում է նրա ընտրվելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։
Դատավորներն ընտրվում են ԵԽԽՎ-ի կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր պետության կողմից առաջադրված երեք թեկնածուներից բաղկացած ցուցակից: Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի եւ Աննա Մարգարյանի թեկնածությունները։
Նույն օրը ՄԻԵԴ-ը դատավորներ է ընտրել է նաեւ Անդորրայից եւ Սլովենիայից։
orer.eu



