Հայ գերիների աջակցության ցույց Երեւանում

  • 17.01.2025
  • 0
  • 264 Views

 Բաքվում պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության դատաքննության մեկնարկի կապակցությամբ այսօր՝ հունվարի 17-ին, Երեւանում բողոքի ակցիա տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ ԱԳՆ-ի դիմաց։ Ակցիայի նախաձեռնողները արցախյան մի խումբ կազմակերպություններ էին, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը, Գեղամ Ստեփանյանը։

 «Մենք այստեղ ենք մեր խղճի, մեր անհատական և ազգային արժանապատվության համար, որովհետև մեր հայ պատանդներն այնտեղ են մեզ համար։ Իրենք այնտեղ շինծու դատավարության առջև են կանգնում, խոշտանգվում են և անմարդկային վերաբերմունքի են արժանանում, որովհետև ներկայացնում են մեզ՝ նախ որպես Արցախի Հանրապետության գործող և նախկին ղեկավարներ, և երկրորդ՝ որպես հայեր․ բոլորը, ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ՄԱԿ-ի գրասենյակի առաջ ասաց Արտակ Բեգլարյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում