ԱՄՆ-ում հիմնադրվել է «Արցախի պահպանության ճակատ» հասարակական կազմակերպությունը

  • 31.12.2024
  • 0
  • 51 Views

Արցախից բռնահանության հետևանքով ԱՄՆ տեղափոխված արցախցիների համախմբման նպատակով հիմնադրվել է «Արցախի պահպանության ճակատ» հասարակական կազմակերպությունը: Նորաստեղծ կառույցի նպատակն է աջակցել Արցախից ԱՄՆ տեղափոխված հայրենակիցներին՝ լուծելու նրանց առաջ ծառացած խնդիրները, գնահատելու ռեսուրսները և պահպանելու նրանց ինքնությունը:

Օրերս Լոս Անջելեսում կայացավ կազմակերպության հիմնադիր հավաքը, որը համախմբել էր հայկական համայնքի արցախցի ներկայացուցիչներին։

Կազմակերպության հիմնադիրները կարևոր են համարում, որ ԱՄՆ-ում ձևավորվի արցախցիներին ներկայացնող ուժեղ հասարակական կառույց, որը կպաշտպանի նրանց շահերն ու կներկայացնի նրանց ձայնը տեղական և դաշնային մակարդակներում:

«Արցախի պահպանության ճակատը» նախատեսում է նաև միջոցներ ձեռնարկել իրավաբանական աջակցության ապահովման ուղղությամբ՝ Արցախի հարցը բարձրաձայն պահելու և ԱՄՆ դաշնային քաղաքական մակարդակով քննարկումների օրակարգում ընդգրկելու համար:

Հեռահար ծրագրերը ներառում են նաև նոր տեղափոխվածների երեխաների կրթության աջակցություն, որպեսզի նրանց մեջ պահպանվեն հայեցի դաստիարակությունը և արցախյան ինքնությունը: Բացի այդ, կազմակերպությունը նպատակ ունի զարգացնել և պահպանել Արցախի մշակույթը, բարբառն ու ավանդույթները:

«Արցախի պահպանության ճակատի» հիմնադիրների տեսլականում է այս մոդելը դարձնել վարակիչ ոչ միայն արցախցիների համար, այլև ամբողջ հայության ինքնությունը ԱՄՆ-ում պահպանելու նպատակով: Արցախցիները դարեր շարունակ եղել են տոկունության ու ամրության խորհրդանիշ, և կազմակերպիչները ցանկանում են ցույց տալ, որ արցախցին չի դադարել պայքարել՝ ոչ միայն իր իրավունքների, այլև ամբողջ հայ ազգի համար:

Հայ-Ամերիկյան տեղեկատվական կենտրոն (AAIC)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում