Նորանշանակ դեսպաններ. Ծովինար Համբարձումյանը՝ դեսպան Բուլղարիայում, Վլադիմիր Կարապետյանը՝ Իտալիայում, Սուրեն Բաղդասարյանը՝ համատեղությամբ Լաոսում, Ռուբեն Սողոյանը՝ Իրաքում

  • 24.10.2024
  • 0
  • 345 Views

ՀՀ նախագահի հրամանագրերով Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա), Վլադիմիր Կարապետյանը՝ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ), Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը՝ համատեղության կարգով, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։

Նախապես, ՀՀ նախագահի հրամանագրերով Արմեն Սարգսյանը հետ էր կանչվել Կատարի Պետությունում, Հրաչյա Փոլադյանը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Օմանի Սուլթանությունում և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում, Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում, Ծովինար Համբարձումյանը՝ Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում, Արմեն Եդիգարյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների պաշտոններից:

orer,eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում