32 ներդրող աշխարհի 12 երկներից կժամանի Հայաստան

  • 02.10.2024
  • 0
  • 242 Views

32 ներդրող աշխարհի 12 երկներից կժամանի Հայաստան՝ մասնակցելու առաջին անգամ իրականացվող Investor Tour (Ներդրողների տուր) միջոցառմանը։ WCIT2024/DigiTec-ի շրջանակում BANA Angels-ը ստեղծել էր հատուկ հնարավորություն, որի շնորհիվ արտերկրի ներդրողները կարող են դիմել, հավատարմագրվել և WCIT2024/DigiTec-ի օրերին լինել Հայաստանում, ոչ միայն այցելել կոնֆերանսի տարածք, այլ բացահայտել Հայաստանի ստարտափների էկոհամակարգը։ 

Տուրի մասնակիցները հոկտեմբերի 4-7-ը՝ WCIT2024/DigiTec-ի բոլոր օրերին կլինեն Երևանում։ 

«Ուրախ ենք, որ այսքան կարճ ժամանակահատվածում մենք ունեցանք նման մեծ հետաքրքրվածություն մեր միջազգային գործընկներիներից, ովքեր մեծ ցանկություն հայտնեցին այցելել Հայաստան, ծանոթանալ այստեղի ստարտափների էկոհամակարգին և ստեղծել նոր կապեր»,- նշում է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։ 

Նա ընդգծում է՝ մասնակցելով իրադարձությանը՝ ներդրողները հնարավորություն կունենան այցելել Հայաստանի ամենահաջողակ տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսը, համագործակցել ձեռներեցների հետ և ուսումնասիրել տարածաշրջանի աճը խթանող նորարարական նախագծերը: 

Բացի մասնագիտական ​​ներգրավվածություններից, ներդրողների այցի ծրագրում ներառված են նաև մշակութային միջոցառումներ։ Կազմակերպիչները վստահ են՝ ներդրողներն անպայման սիրելու են Հայաստանը։ 

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

Ներդրողների տուրի մանրամասները՝ https://www.wcit2024-digitec.com/investor-tour 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում