ԱՄՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ եռակողմ հանդիպում Նյու Յորքում. խաղաղության շուրջ բանակցություններ

  • 27.09.2024
  • 0
  • 60 Views

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։

Իր հերթին , ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարություն է տարածել Նյու Յորքում կայացած Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպման մասին։

«Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պետքարտուղար Բլինքենը գովել է երկու նախարարներին այն առաջընթացի կապակցությամբ, որ Հայաստանը և Ադրբեջանը հասել են կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ և խրախուսել երկու երկրների շարունակական առաջընթացը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի կայունություն և բարգավաճում»,- ասվում է պետքարտուղարության կայքում տեղադրված հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է https://abcmedia.am-ը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում