Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի թիմի 7 շախմատիստները լավագույն հնգյակում են, որոնցից 3-ը՝ արծաթե մեդալակիրներ:
Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն, ինչպես նաև դասական մրցաշարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 18 տարեկան տղաների խմբում և լրացրել է միջազգային վարպետի 3-րդ նորման (մարզիչ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան):
![]()
![]()
Արսեն Դավթյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն:
![]()
![]()
Բենիկ Ագասարովը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն:
![]()
![]()
Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն:
![]()
![]()
Անի Նահապետյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:
![]()
![]()
Սոֆիա Բաղրամյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների խմբում:
![]()
![]()
Ալեքս Սահակյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 18 տարեկան տղաների խմբում:
![]()
![]()
Սոնա Կրկյաշարյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:
Մեր պատվիրակության մարզիչներն էին Արտաշես Մինասյանը, Վահագն Խաչատրյանը, Տիգրան Գասպարյանը և Տիգրան Ազարյանը։
Շնորհավորում ենք մեր բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:
orer.eu




