80 տարեկան հասակում, 2024 թվականի օգոստոսի 9-ին, Գլենդելում կյանքից հեռացել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, հայտնի հասարակական գործիչ ու բարերար Զաւէն Խանճեանը։ Ստորեւ ներկայացնում ենք հիշատակի խոսքեր ՀԲԸՄ-ից եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի խոսքը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում խոր ցավով տեղեկացան Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն պրն Զաւէն Խանճեանի անժամանակ մահվան մասին։
Պրն Խանճեանը մեծ ճանաչում վայելող հասարակական գործիչ էր, մտավորական, բարեգործ, Հայրենիքին հավատարմորեն ծառայելու օրինակ։ Նա Հայոց ցեղասպանությունը վերապրողների երկրորդ սերնդի ներկայացուցիչներից էր, իր մեջ խորապես կրում էր այդ հիշողությունը։ Այս հանգմանքը նույնպես նպաստեց այն բանին, որ պրն Խանճեանը դարձավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լավ բարեկամը, բազմիցս անշահախնդրորեն օժանդակեց միջազգային գիտաժողովների և ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպմանը, հրատարակությունների իրականացմանը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Մենք միշտ կհիշենք նրա բարի ժպիտով կերպարը և իմաստուն խոսքը։
Զավեն Խանճեանի մահվան կապակցությամբ ցավակցական խոսքով է հանդես եկել նաեւ ՀԲԸՄ-ն
Զավեն Խանջյանը, ով կյանքից հեռացավ 80 տարեկան հասակում, 2024 թվականի օգոստոսի 9-ին, Գլենդելում, Կալիֆորնիա, երկար կհիշվի ամերիկահայ համայնքին մատուցած իր նվիրյալ ծառայության համար, հատկապես Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) 2014-2024թթ. գործադիր տնօրենի պաշտոնում։
Նա նաև հեղինակել է երեք հայերեն գիրք և ղեկավարել ու վերահսկել է ԱՀԱԸ Ավետիսյան դպրոցի բացումը Երևանում, Հայաստանում: Նա հայ համայնքի շատ հարգված անդամ էր։
«Ավելի քան մեկ տասնամյակ Զավեն Խանջյանը ցույց տվեց իր հավատքին ու եկեղեցուն նվիրված առաջնորդության և ծառայության վառ օրինակը», – նկատեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ով հնարավորություն ունեցավ համագործակցելու Խանջյանի հետ ժամանակակից հայկական գործերի կարևորագույն պահերին: «Նա բոլորին հայտնի էր որպես պատվավոր մարդ, ում քրիստոնեական ամուր արժեքներն օգնեցին առաջնորդել նրա որոշումները իր վաստակաշատ կարիերայի ընթացքում»,- հավելեց Սեդրակյանը:
Սեդրակյանը ՀԲԸՄ-ի անունից անկեղծ ցավակցություն է հայտնել Խանջյանի ընտանիքին, գործընկերներին, ինչպես նաև Սփյուռքում և Հայաստանում ապրող բոլոր այն մարդկանց, ում կյանքի ընթացքում վայելել են նրա հեռատես ղեկավարությունը:
orer.eu
Զաւէն Խանճեան • Յուլիս 31, 1944 – Օգոստոս 9, 2024
Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան (AMAA) Վարչական Խորհուրդը խոր վիշտով կը գուժէ իր Գործադիր Տնօրէն՝ Զաւէն Խանճեանի մահը որ տեղի ունեցաւ Օգոստոս 9, 2024-ին, Կլէնտէյլի մէջ՝ Գալիֆորնիայ, Միացեալ Նահանգներ։
«AMAA-ը կը սգայ իր Գործադիր Տնօրէնին՝ Զաւէն Խանճեանի մահը, որ 10 տարի ծառայեց Ընկերակցութեան իր այս պաշտօնով, առաւելագոյն հոգատարութեամբ եւ նուիրումով։ Իրականութեան մէջ, անոր ողջ կեանքը եկեղեցիին, համայնքին եւ ողջ Հայութեան ծառայելու օրինակ եղած է թէ Սփիւռքի եւ թէ Հայրենիքի մէջ» ըսաւ AMAA-ի Վարչական Խորհուրդի Նախագահ՝ Տօքթ. Նազարէթ Տարագճեան։ «Ան իսկական ղեկավար էր, շատ սիրուած Ընկերակցութեան աշխատակազմին, Վարչական Խորհուրդի անդամներուն եւ աջակիցներուն կողմէ։ Ան տեսիլքի մարդ էր, մեծ հաղորդակից, բազմաշնորհ գրող եւ հրապարակախօս։ Ան բարի մարդ էր, ընտանիքի մարդ էր, եւ անոր բազմաթիւ թոռները անոր կեանքի լոյսն էին։ Ամենէն առաջ ան անսասան հաւատքի տէր մարդ էր եւ Քրիստոսի իսկական Զինուոր։ Պարոն Խանճեանի մահը մեծ կորուստ է AMAA-ի, Հայ Աւետարանական Եկեղեցիին, Հայ ազգին եւ ողջ մարդկութեան համար։ Թող Սուրբ Հոգին մխիթարէ անոր ընտանիքը եւ բարեկամները, եւ թող Տէրը օրհնէ անոր յիշատակը»։
Ամուսին, հայր, մեծ հայր, մեծ Հայ, հեղինակ, հայկական մշակոյթի եւ ժառանգութեան ջատագով Զաւէն Խանճեանը խաղաղութեամբ հեռացաւ կեանքէն, շրջապատուած իր սիրելի ընտանիքով։
Զաւէն Խանճեան ծնած էր սփիւռքահայութեան քաղաքամայր «Երազային» Հալէպի մէջ, Յուլիս 31, 1944-ին։ Ան Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Վազգէն եւ Վերժին Խանճեաններու հինգ զաւակներէն մէկն էր։ Մեծցած էր Հալէպի Հայ Աւետարանական Եկեղեցիին մէջ, եւ եղած էր երիտասարդաց խումբին գործունեայ մէկ անդամը։
Հալէպի մէջ նախնական եւ երկրորդական ուսումը ստանալէ եւ Aleppo College-ը աւարտելէ ետք, 1967-ին աւարտած է Պէյրութի Ամերիկեան Համալսարանը ստանալով Պսակաւոր տիտողոսը Առեւտրական Վարչագիտութեան մէջ – Business Administration։
Նոյն տարին ան մեկնած է Արաբական Ծոցի երկիրները, ուր 13 տարիներու աշխատանքին զուգահեռ մտերիմներու հետ ամէնուրէք հիմնած է հայկական ովասիսներ։
1970-ին ամուսնացած է Սոնա Քէլլիկեանի հետ եւ ընտանիքը օրհնուած է երեք զաւակներով՝ Վազգէն, Հրակ եւ Վանա։
1979-ին ընտանեօք փոխադրուած է Միացեալ Նահանգներու Գալիֆորնիայ նահանգը ուր յաջորդող 35 տարիներուն վարած է աշխոյժ, գործօն եւ ծառայասէր կեանք մը գաղութին կրթական, եկեղեցական, ազգային, ընկերային եւ հասարակական կեանքին մէջ, վարելով ղեկավար դերեր Մերտինեան Հայ Աւետարանական Վարժարանի, Միացեալ Հայ Աւետարանական Եկեղեցւոյ, Հայաստան Համահայկական Հիմնադրամի, Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետարանական Միութեան, Սուրիահայութեան Զօրակցութեան Հիմնադրամի – SARF-ի, Glendale Family YMCA-ի, The Salvation Army Corp-ի, Americans For Artsakh-ի եւ Armenian American Real Estate Association-ի մէջ։
1982-2014 տարիներուն վարած է իր սեփական անշարժ կալուածներու ընկերութիւնը։
2014-ի Յուլիսին հրաւիրուած է վարելու AMAA-ի Գործադիր Տնօրէնի պաշտօնը, Բըրէմըս, Նիւ Ճըրզիի մէջ, ուր գործեց մինչեւ իր մահը։ Իր 10-ամեայ պաշտօնավարութեան ընթացքին ան վերահսկեց բազմաթիւ կարեւոր իրադարձութիւններու՝ ինչպէս Երեւանի Խորէն եւ Շուշանիկ Աւետիսեան Վարժարանի բացումը, 2015 թուականի Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչումը, AMAA-ի հարիւրամեակի յաջող հանգանակութիւնը եւ տօնակատարութիւնը՝ 2018-ին։
Աշխատակցած է երկլեզու հայ մամուլին։ Խմբագրութիւններու ուղղուած իր նամակները լոյս տեսած են արաբական, ամերիկեան եւ հայկական մամուլին մէջ։ Հեղինակ է երեք հատորներու.-, «Սրտի եւ Մտքի Ցոլքեր» (2011), «ՀԱԼԷՊ-Առաջին Կայարան» (2013) եւ «Այս Տունը Քո՞ւկդ է թէ Իմս» (2017)։
Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու ամրապնդման եւ հայապահպանութեան գործին իր ներդրած աւանդին համար Պր. Խանճեան արժանացած է բազմաթիւ պարգեւներու, անոնց թուին Մայիս 28, 2017-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմէ շնորհուած է երախտագիտութեան մետալի։ Սեպտեմբեր 13, 2019-ին ստացած է պատուաւոր անդամի կոչում՝ Հայաստանի Գրողներու Միութեան։
Ան անդամ էր Լոս Անճելիսի Միացեալ Հայ Աւետարանական Եկեղեցիին։
Զաւէն Խանճեան իր ետին կը թողու իր տիկինը՝ Սոնան, երեք զաւակները՝ Վազգէն, Հրակ եւ անոր կինը՝ Միշել, եւ Վանան եւ անոր ամուսինը՝ Արմէն Վարդանեանը, վեց թոռներ եւ մէկ թոռնուհի, քոյրերը՝ Լորա Փրաթերը եւ Տիքի Տատը եւ եղբայրը՝ Տիգրան Խանճեանը եւ անոր տիկինը՝ Մարիէթ-Աստղիկը։ Անոր քոյրը՝ Անահիտ Թերճիմանեանը մահացած էր Ապրիլ 2024-ին։
Զաւէն Խանճեանի կորուստը պիտի սգան ոչ միայն իր ընտանիքն ու բարեկամները, այլեւ մեծ Հայ համայնքը, որուն ան ծառայեց այնքան անձուրաց։
Յուղարկաւորութեան Պաշտամունքը տեղի պիտի ունենայ Ուրբաթ, Օգոստոս 23, 2024, Առաւօտեան ժամը 10։00-ին (Գալիֆորնիայի ժամով), Միացեալ Հայ Աւետարանական Եկեղեցիին մէջ – United Armenian Congregational Church, 3480 Cahuenga հասցեում: Blvd W, Los Angeles, CA 90068։ Թաղումը տեղի պիտի ունեանայ Forest Lawn գերեզմանատան մէջ, 6300 Forest Lawn Drive, Los Angeles, CA 90068, որուն պիտի յաջորդէ Յիշատակի ճաշ՝ Եկեղեցիի Աւազեան սրահին մէջ։
Յուղարկաւորութեան պաշտամունքը պիտի հեռարձակուի առցանց։
𝗙𝗨𝗡𝗘𝗥𝗔𝗟 𝗦𝗘𝗥𝗩𝗜𝗖𝗘 𝗙𝗢𝗥 𝗭𝗔𝗩𝗘𝗡 𝗞𝗛𝗔𝗡𝗝𝗜𝗔𝗡
The Funeral Service for Zaven Khanjian, AMAA Executive Director/CEO, will be held on Friday, August 23, 2024 at 10:00 AM (PST) at the United Armenian Congregational Church (UACC) of Los Angeles, CA, located at 3480 Cahuenga Blvd W, Los Angeles, CA 90068, interment at Forest Lawn Cemetery 6300 Forest Lawn Drive, Los Angeles, CA 90068 followed by a Memorial Luncheon at the Avazian Hall at UACC.
Funeral Service will be simulcast.
Please click the link below to join online on Friday, August 23rd for the Funeral Service for Zaven Khanjian – YouTube
Click here to read Mr. Khanjian’s biography in English
Click here to read Mr. Khanjian’s biography in Armenian
In lieu of flowers, donations are designated to the Armenian Missionary Association of America (AMAA) – 31 West Century Road, Paramus, NJ 07652
Click on the link below to make your donation