Վատիկանը հիասթափություն է հայտնել Օլիմպիական խաղերի բացման միջոցառման որոշ տեսարանների առիթով

  • 05.08.2024
  • 0
  • 87 Views

Վատիկանը հիասթափված է Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության «որոշ տեսարաններից»։ Սուրբ Աթոռը, ինչպես նշվում է մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ, կասկածի տակ չի դնում խոսքի և արտահայտվելու ազատությունը, սակայն մյուսների նկատմամբ հարգանքի պարագայում։

«Սուրբ Աթոռը չի կարող չմիացնել իր ձայնը մյուսների ձայնին, որոնք վերջին օրերին նշել են, որ շատ քրիստոնյաներ և այլ կրոնների հավատացյալներ վիրավորվել են որոշ տեսարաններից: Նման հեղինակավոր միջոցառումը, որը միավորում է ընդհանուր արժեքները, չի կարող դիմել փոխաբերությունների, որոնք  կրոնական համոզմունքները ներկայացնում են անհեթեթ լույսի ներքո», – ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 26-ին Փարիզում օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» սադրիչ նմանակումը։ Բացի այդ, միջոցառումը նշանավորվել է մի շարք անհեթեթ իրավիճակներով. Էյֆելյան աշտարակի մոտ օլիմպիական դրոշը գլխիվայր է կախված եղել, նաև հաղորդավարները մարզադաշտում եղած Հարավային Կորեայի մարզիկներին անվանել են  ԿԺԴՀ-ի ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում է news,am-ը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում