Վայոց ձորում չի եղել մի տուն, մի շեն, մի խանութ, որ չհրավիրեն ներս կամ իրենք դուրս չգան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով օրեր առաջ Վայոց ձոր կատարած այցի մասին: Այս մասին հայտնում է news.am-ը։
«Մեր երկրում ժողովուրդը միտված է փոփոխությունների։ Ամենաուրախալին այն էր, որ դիրքերից էին հեռաձայնում ու հայտնում իրենց աջակցությունը, զորակցությունը։ Նույնիսկ ներողություն էին խնդրում, որ այս պահին դիրքերն են պահում ու չեն կարող ներկա գտնվել»,-հավելեց նա։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ավարտին Բագրատ Սրբազանը շարժման մասնակիցների հետ այցելել էր Վայոց ձոր, հանդիպել բնակիչներին:
Ըստ Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջի՝ «Մեր Հանրապետության բոլոր տարածքները կրակների մեջ են ու սրա անունը դրել են խաղաղություն։ Անընդհատ հանձնելու ճանապարհով խաղաղությունը ո՞րն է։
Այս մարդկանց այցելությունը ցանկացած տեղ աղետ է բերում։ Անցյալ օրը Գյումրիում մեծ հավաք էին կազմակերպել, հաջորդ օրը Գյումրիի «Վառեմ-մարեմ» շենքը փլվեց։» ասել է Սրբազանը։
orer.eu



